ՌԴ ԱԳ փոխնախարարը չի կարծում, թե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից
Միջազգային
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովի կարծիքով՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ Վաշինգտոնի կոշտ հռետորաբանությունն օգտագործվում է կառույցի անդամ գործընկերներին խրախուսելու համար։
Այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա (խմբ․ նկատի է առնվում ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ի դուրս գալը): Կարծում եմ, որ որոշակի քաջություն կա ԱՄՆ-ի ներկա վարչակազմի հռետորաբանության մեջ և բառապաշարում: Կարծում եմ, որ դա մի տեսակ բանավոր մտրակի տարր է, որը կարող է օգտագործվել «ՆԱՏՕ-ական ձիուն» խթանելու համար», - ասել է ռուս դիվանագետը։