2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարար
Հասարակություն
Տնտեսական
լրագրողների
ակումբ
Logo
Հայ
Search
որոնել
Search
Feed
RUB/AMD
▾4.62
-1.28%
-0.06
CAD/AMD
▾272.78
-0.18%
-0.49
EUR/AMD
▴423.72
+0.48%
+2.02
AUD/AMD
▾244.81
-0.67%
-1.66
GBP/AMD
▴506.65
+0.02%
+0.09
USD/AMD
▾391.57
-0.01%
-0.02
11:15, 1 ապր 2025
2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարար
2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարար
2023–24 թթ. նվազել են արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրման դեպքերը։ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Նրա խոսքով` որդեգրումների ընդհանուր թիվը մնացել է մոտավորապես նույնը` տարեկան ավելի քան 20 դեպք, ընդ որում` 2021 թ. օտարերկրացիները 5 երեխա են որդեգրել, 2022 թվականին՝ 4, 2023 թվականին՝ 2, 2024 թվականին՝ 1։
Նշենք, որ օտարերկրացիների կողմից որդեգրման մասին որոշումներն ընդունում է հատուկ հանձնաժողովը` ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ, հնարավոր որդեգրող ծնողների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:
Մկրտչյանն ավելացրեց, որ 2023 թվականին ՀՀ մանկատներից ընտանիք է վերադարձվել 7 երեխա, ճգնաժամային խնամքի կենտրոններից՝ 80 երեխա, 2024 թվականին` համապատասխանաբար 3 և 49 երեխա։