Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է

Մարտուն Գրիգորյանն արդեն իր որոշումը կայացրել է և ապրիլի 1-ին կհայտարարի այդ մասին, գրում է Հրապարակը:
Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում: Կայքին ասացին, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է տարանջատվել Վարդան Ղուկասյանից և արձանագրել, որ ոչինչ չի մոռացվել, բայց հանուն մեծ նպատակի զիջման է գնացել և կաջակցի Ղուկասյանի ընտրությանը:
Ավելի վաղ աղբյուրը գրել էր արդեն, որ Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի: Այս որոշման կայացման համար մեծ ջանքեր է ներդրել հատկապես Արթուր Վանեցյանը, որը վերջին օրերին շարունակ Գյումրիում էր: