Բաքուն պետք է մի կողմ դնի Երեւանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բոլոր կասկածները. Գերմանիայի նախագահ
ՀասարակությունՀայաստանը վերջին շաբաթներին դրսևորեց կառուցողականություն և կայացրեց որոշումներ, որոնք հնարավորություններ ստեղծեցին խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նրա խոսքով, Բաքուն պետք է մի կողմ դնի բոլոր կասկածները, քանի որ խաղաղության համաձայնագրի տեքստում բաց հարցեր չեն մնացել, ուստի այն ստորագրելու համար խոչընդոտներ չկան։
Շտայնմայերը նշեց խաղաղության հաստատման ուղղությամբ Երևանի և Բաքվի կողմից վերջնական քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Նրա կարծիքով, Երեւանի համար այդքան էլ հեշտ չէր հակամարտությանը վերջ տալը.
Գերմանիայի նախագահը Հայաստանի գործողությունները օրինակ բերեց բազմաթիվ երկրների համար։