Ուկրաինայում նշել են նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները
Միջազգային
Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարին պնդում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսին: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է ընտրություններն անցկացնել այս տարվա գարնան վերջին: «Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայի նախագահի պաշտոնից և իշխանությունը փոխանցի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին, ինչպես պահանջում է երկրի օրենսդրությունը»,- գրել է Շարին։
Նա հավելել է, որ հանրապետությունում ևս պետք է ձևավորվի ազգային միասնության կառավարություն, որի մեջ կընդգրկվեն «բոլորին հայտնի դեմքեր»: «Զելենսկու համար հիմա ամեն ինչ վատ է դասավորվում», - եզրափակել է բլոգերը։