Զալուժնին խոսել է Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին
Միջազգային
Ուկրաինան չպետք է մտածի ընտրությունների մասին, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի հետ հակամարտությունը։ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարն ու Մեծ Բրիտանիայում հանրապետության դեսպանն այս մասին հայտարարել են՝ ի պատասխան ընտրություններին իր մասնակցության մասին հարցին, գրում է РБК-Украина-ն։
«Իմ պատասխանն այս հարցում չի փոխվել: Մինչ պատերազմը շարունակվում է, մենք բոլորս պետք է աշխատենք պահպանել երկիրը և չմտածենք ընտրությունների մասին: Ես չեմ մեկնաբանում տարբեր ասեկոսեներ», - ասել է Զալուժնին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2024 թվականի մայիսի 20-ին։
Անցյալ տարվա ընտրությունները չեղարկվել են Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։