Թրամփը սկսեց նորից սպառնալ իրեն «գցել» փորձող Զելենսկուն
ՄիջազգայինԹրամփը սկսեց սպառնալ Զելենսկիին, ով հրաժարվում է ստորագրել հանքային գործարքը:
«Նախագահ Զելենսկին կարծես թե չի պատրաստվում ստորագրել հանքանյութերի մասին համաձայնագիրը։ Եթե նա չանի, նա մեծ, մեծ, մեծ փորձանքի մեջ է»,- ասում է Թրամփը:
ԱՍՄՆ նախագահն ավելացրեց, որ Զելենսկին, որպես պայման ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Նա վաղուց գիտեր, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եթե նա ցանկանում է նորից բանակցել [գործարքի] պայմանների շուրջ, ապա դա նրա համար մեծ խնդիր կլինի»,- ամփոփեց Թրամփը։