Լռության օրվա հետ կապված խախտումները, ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունն ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում. Ալեքսանյան

Լռության օրվա հետ կապված խախտումները և ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ուղղակի ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում։ Այդ մասին ասված է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս պահին իրավաբանների հետ գրություններ ենք կազմում՝ բոլոր այս կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց շեշտում եմ՝ սա չտեսնված ու չլսված բան է այս ծավալի ընտրախախտումներ, այն էլ՝ լրատվամիջոցների կողմից»,- նշել է նա։