Ամեն ինչ գյումրեցիների ձեռքին է․ եթե բարձր մասնակցություն ապահովեն, ոչ մի վարչական ռեսուրս չի օգնի ՔՊ-ին․ Ռուբեն Մխիթարյան

Քվեարկեցի հանուն հայկական, երիտասարդ, զարգացող, ավանդույթներով լի, արժեքներով լի, առաջ ընթացող, անցյալի հետ կռիվ չունեցող, ներկայում իր լուսավոր ապագան ստեղծող Գյումրիի»,- ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Ընդդիմադիր թեկնածուն շեշտեց՝ «ամեն ինչ գյումրեցիների ձեռքին է․ եթե բարձր մասնակցություն ապահովեն, ոչ մի վարչական ռեսուրս չի օգնի ՔՊ-ին»։
«Քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ» հարցին ընդդիմադիր թեկնածուն պատասխանեց․ «Ծաղկեփունջ չեմ պատրաստվում նվիրել Փաշինյանին»։