Վարդան Ղուկասյանն ինձ լավ չի հասկացել, թող նորից լսի, ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու Գյումրիում

Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր քաղաքը դաշինքի» ղեկավար Մարտուն Գրիգորյանը։
Նա նաև կրկնել է, որ Վարդան Ղուկասյանը իշխանության համար հարմար թեկնածու է, սակայն դա չի նշանակում, որ «ինքը Ղուկասյանին ինչ-որ բանում մեղադրում է»։
«Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասն եկան, զանգեցին», - հավելել է նա։
Ըստ Գրիգորյանի, ինքը երբեք չի ասել, թե չի համագործակցելու որևիցե ընդդիմադիր թեկնածուի հետ, սակայն «համագործակցությանը կողմ է»։
«Էն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, էդ հաստատ է։ Մենք ընդդիմադիրներով կհամագործակցենք», - նկատել է նա։
Խոսելով իր ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունների մասին՝ Գրիգորյանն ասել է, որ «իր անձնական հարաբերությունները պետության ու պետականության հետ կապ չունեն»։