Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հեռանկարների շուրջ և շուտափույթ հանդիպման հույս հայտնել:
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն, իսկ Ադրբեջանի բարեկամ և եղբայրական ժողովրդին՝ բարօրություն», – ասված է Թուրքիայի նախագահի ուղերձում: