Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա»․ Օվերչուկ
Միջազգային
Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա», նա ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ- միջև: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փախանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել էին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:
«Ես ծանոթացել եմ բուն օրենքի տեքստին, որն ընդունվել է։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ և ԵԱՏՄ-ն, և ԵՄ-ն ունեն նմանատիպ օրակարգեր։ Եվ այդ պատճառով, իհարկե, երկիրը պետք է կողմնորոշվի և կատարի այդ ընտրությունը։ Քանի որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել չի հաջողվի, դա միանգամայն հաստատ է», - ասել է ՌԴ կառավարության փոխնախագահը։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատանք տանել Եվրասիական տնտեսական միությունում։ Եվ այսօր այն իր դրական ներդրումն է բերում հենց եվրասիական ինտեգրմանը», - հավելել է նա ։
«Մեր կողմից, իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացներին։ Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը գնում է Եվրոպա, ապա, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի վերանայել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը։ Եվ, ցավոք, դա կարտացոլվի Հայաստանում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք չէինք ցանկանա», - եզրափակել է փոխվարչապետը։