Սիրիայում Ալավիները և դրուզները դուրս են եկել ընդդեմ իշխանությոնը խլած ռեժիմի:
Նոր իշխանությունների զինյալների շարասյուները ուղարկվել են ալավիների և դրուզների նահանգներ՝ ճնշելու ապստամբությունները։ Ոմանք արդեն դարանակալվել են ու սպանվել։
Ալավիները զանգվածային ապստամբությամբ գրոհել են Տարտուսի նահանգային կառավարության շենքը: Հաղորդվում է, որ Լաթաքիայում ռուսական օդատիեզերական ուժերի բազայի մոտ զինյալների և նրանց հակառակորդների միջև մարտեր են ընթանում:
Տեղի դիմադրության խմբերը պայթեցրել են զինյալների մեքենաները։
Սուվեյդայում ցուցարարները կառավարության շենքի վրայից պոկել են Սիրիայի նոր դրոշը և բարձրացրել դրուզների դրոշը։
Դարաա նահանգում կառավարությանը հավատարիմ ավազակախմբերը օգտագործել են ծանր զրահատեխնիկա՝ տեղի զինված խմբավորումների դեմ պայքարելու համար։
Սիրիայի հարավում գտնվող Սանայմայում մարտեր են սկսվել նոր ռեժիմի ուժերի և Ասադի օրոք ռազմական հետախուզության նախկին գործակալի գլխավորած խմբի միջև:
Ալավիներն օգնության խնդրանքով դիմել են Մոսկվային: