Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան Գեղամյան Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը ՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.am Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի Հռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգով Նիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն Հովասափյան Հայտնի է, թե ով կլինի նոր Պապը Բարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս24)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=amhttps://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=amhttps://iravunk.com/?p=306343&l=am, https://iravunk.com/?p=306455&l=am)

Այսպիսով, կարծում ենք, կասկածից դուրս է, որ խորհրդային ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւի այն «զիջումների» արդյունքում ձեւավորված տարբերակը, որ Քի Ուեսթում, կարծես թե, դարձավ ղարաբաղյան հաշտության կարգավորման այդ պահի բանավոր փաստաթուղթ, երկարաժամկետ կտրվածքով պատերազմում հսկայական կորուստներ կրած եւ պարտված Ադրբեջանին ռեալ հնարավորություն էր տալիս խաղաղության միջոցով իրեն փաստացի ենթարկեցնել ոչ միայն Ղարաբաղը, այլ` Հայաստանն էլ վրադիր (Մեր օրերի իրադարձությունները հենց դա են ապացուցում- Հեղ.):

ԸՍՏ ՕՍԿԱՆՅԱՆԻ` ՔԻ ՈՒԵՍԹԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆ ԱԼԻԵՎՆ ԷՐ

Տրագիկոմեդիկն այն է, որ հայկական կողմը, ինչպես քանիցս նշեցինք, Քի Ուեսթից դեռ երկու-երեք տարի անց էլ իր համար միանգամայն ընդունելի էր համարում «Փարիզյան սկզբունքները»: Ի դեպ, այս առումով կարելի է հիշատակել նաեւ ժամանակին համացանցային շրջանառության մեջ մտած այն տեղեկատվությունը, որը վերաբերում է ղարաբաղյան այդ բանակցությունների հետ կապված ՀՀ Ազգային Ժողովում 2003թ. նոյեմբերին անցկացված փակ լսումներին: Ըստ այդ աղբուրի` ներկայացնելով այդ գործընթացը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նման մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Օրինակ, որ Հեյդար Ալիեւը. «Չկարողացավ Քի Ուեսթը անցկացնել, որովհետեւ մտածում էին` ուրիշը կգա, Իլհամը ամենաքիչը 10 տարի նախագահ է լինելու, եթե համաձայնեց, կաջակցեն…»:

Այսինքն, որ հենց Քի Ուեսթի վերջնական տարբերակի կնքահայր Հ. Ալիեւն է, եւ ոչ թե հայկական կողմը, որ կասկածելով, թե նախագահի պաշտոնում իրեն փոխարինողն ինչպես կվարվի, ի վերջո ետ կանգնեց իր իսկ տված համաձայնություններից: Մինչդեռ, ըստ Օսկանյանի` «Քի Ուեսթում դրական էր լուծվում է կարգավիճակի հարցը` ԼՂՀ-ն տրվում է Հայաստանին: Մնում էին միջանցքները. Լաչինը տրվում էր Հայաստանին, Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որն անխափան կարող են օգտագործել»: Այսինքն` այն տարբերակն է, որի մասին հանգամանորեն արդեն խոսեցինք, եւ կրկին այն հարցն է, թե ո՞վ էր հայաստանյան միջանցքը վերահսկելու: Դատելով այդ պահի իրողությունենրից, որ Ռուսաստանին համարում էին «խորը անկյուն քշվածի», բնական է, որ եվրահոկողի դերը վերապահվում էր Արեւմուտքին:

Որոշ մտքերից կարելի է հասկանալ, որ այդ «Մեղրին` ընդհանուր միջանցք» գաղափարից առաջ Քի Ուեսթում նախ քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հին գաղափարը. «Համանախագահները փորձել են համոզել, մենք մերժել ենք: Շիրակը նախագահին (Ռ. Քոչարյանին-հեղ.) բաց տեքստով առաջարկեց` եթե զիջում անես, հարցը մինչեւ վերջ կտանեմ: Նախագահն ասաց` պատրաստ չեմ»:

Եվ, վերջապես. «Ո՞նց եք պատկերացնում, որ որեւէ մեկը Մեղրին տա: Նախագահը ո՞նց կարող է Մեղրին տալ: Մենք սխալ եզրակացություններ ենք անում: Մենք ազգովին կորոշենք` ուզո՞ւմ ենք, թե` ոչ: Նախագահը, արտգործնախարարը չեն գնում, տորագրում. ժողովրդի կարծիքը պիտի իմանանք»:

Այսինքն` ի՞նչ, Մեղրիի հարցը հստակեցնելուց հետո պետք է հանրաքվեի՞ դրվեր` կանխպավ սպասելի արդյունքով: Բայց եթե հարցն այնքան էր հասունացել, որ կար «ազգովին որոշելու» կարիք, դա եւս վկայում է, թե հայաստանյան այդ ժամանակի վերնախավում իրականում ինչ պատկերացումներ ուներին «Մեղրիի տարբերակի» մասին:

ԺՆԵՎՅԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ

Ինչեւէ, իմաստ չունի կրկին վերադառնալ այն հարցադրմանը` «Մեղրիի տարբերակը» եղե՞լ է, թե` ոչ. հարցի պատասխանը միանշանակ է: Պարզապես այստեղ ցանկացանք եւս մեկ անգամ ընդգծել, որ դրանից միայն «փաթեթավորմամբ» տարբերվող «Փարիզյան սկզբունքներից» ի վերջո, հրաժարվեց ոչ թե Հայաստանը, այլ` Ադրբեջանը: Պարզապես այն հեռահար գաղափարները, որոնք Հեյդար Ալիեւը դրել էր այդ մեխանիզմի հիմքում, Ադրբեջանի նախագահի մերձավորներն անգամ չկարողացան ճիշտ ըմբռնել:

«Ալիեւի այդ քայլը, պարզվեց, որ շատ համարձակ եւ ցինիկ էր ադրբեջանական քաղաքական էլիտայի համար: Ի վերջո, այդ նախաձեռնությունը գալիս էր այն նույն մարդուց, որ ամեն անգամ հրապարակայնորեն խոստանում էր «Նովրուզը հաջորդ տարի նշել Խանքենդում» եւ լիովին վերականգնել Ադրբեջանի վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ: Ճեղքվածքը նրա հայտարարությունների եւ փակ խոսակցությունների մեջ այնքան մեծ էր, որը չկարողացավ կրճատել անգամ Ադրբեջանի նախագահի անսահման խորամանկությունը: Եվ, բնականաբար, Ալիեւն այդպես էլ չխոստովանեց, թե իրականում ինչ կար իր մտքին»,- գրում է Թոմաս դե Վաալը:

Իր հերթին մի առիթով ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը հայտարարեց. «Կարծում եմ, ամենագլխավոր պատճառը, որը ստիպեց Ալիեւին հրաժարվել Քի Ուեսթում տված իր խոստումներից, Ադրբեջանի ներքին իրավիճակն է... Իմ կարծիքով, Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը, որն ունակ չէր (հաշվի առնելով սուբյեկտիվ պատճառները) իրագործել Ալիեւի կողմից ստորագրված համաձայնությունները, եթե դրանց իրագործման պատասխանատվությունը փոխանցվեր իրենց»:

Այսինքն` ստացվում է, որ հայաստանյան որոշ ներկայացուցիչներ նույնիսկ դարդ էին անում, որ ծեր աղվեսի հաշվարկները այդպես էլ չիրականացան, ընդ որում` ոչ թե մեր, այլ հենց Ալիեւի զինակիցների կարճատեսության պատճառով...

Իսկ դրանից հետո Ն. Մելքումյանը անցավ այս պատմության եզրափակիչ արարին. «Հունիսին պետք է հանդիպում կայանար Ժնեւում, եւ կողմերն սպասում էին շատ լուրջ ճեղքման` որոշ չափով` նախագահների կողմից համաձայնեցված սկզբունքների հրապարակման կանխազգացումով»: 

Միայն թե 2001թ. հունիսին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ժնեւում նախատեսված հերթական հոնդիպումը, որում, ինչպես այն օրերին սպասվում էր, պետք է փաստաթղթային տեսք ստանար Քի Ուեսթի պայմանավորվածությունները, հետաձգվեց անորոշ ժամանակով: Պաշտոնապես դրա պատճառները չներկայացվեցին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների պարզաբանումները հիմնականում իրար էին հակասում: Հայաստանի եւ Ադրբեջանի կցկտուր բացատրությունները եւս գրեթե  չփոխեցին այդ անորոշությունը: Մի առիթով Հեյդար Ալիեւը նույնիսկ ենթադրություն հայտնեց, թե հետաձգումը Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությունն է: ՀՀ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն էլ մեկնաբանում էր, թե. «Մենք հանդիպումը հետաձգելու խնդրանք չենք ներկայացրել: Դա միջնորդների որոշումն է եղել: Մենք պատրաստ էինք գնալու...»:

(Վերջին արարը` հաջորդիվ)

 

 






Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը Վարշավայում կազմակերպել է հայկական մշակութային ժառանգության և ՀՀ տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդեսԵրևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top