Սիսիանում հուղարկավորել են հոսպիտալում մահացած 21-ամյա զինծառայողին
ՀասարակությունԶինվորական հոսպիտալում հիվանդության հետևանքով մահացած 21-ամյա ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանին այսօր՝ փետրվարի 24-ին հուղարկավորել են հայրենի Սիսիան քաղաքում։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան վերջին հրաժեշտը տալու են հավաքվել ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, նաեւ զինվորականներ։
Արտակ Վարդանյանը ծառայում էր Իջեւանում։ Զորամասի բուժկետի հսկողության տակ էր եղել փետրվարի 15–ից, վիճակը վատթարացել էր, Երեւանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել, որտեղ էլ մահացել էր մեկ օր անց։
Արտակը Վարդանյանը միակողմանի ծնողազուրկ էր, հայրը մահացել էր 2014 թվականին։ Նա իր ընտանիքի միակ արու զավակն էր, նախքան բանակ զորակոչվելը աշխատում էր՝ մոր հոգսը թեթեւացնելու համար։ Զուգահեռ սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ուսումը կիսատ էր թողել՝ զորակոչվելով բանակ։
Նյութի աղբյուր` https://news.am/arm/news/868403.html