ՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.am Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի Հռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգով Նիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն Հովասափյան Հայտնի է, թե ով կլինի նոր Պապը Բարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար Վթարային ջրանջատում՝ Երևանում Ապրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս19)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am)

Մինչ առաջ անցնելը, թերեւս, արժե կրկնել մեր հարցազրույցի առաջին հատվածում Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի այն պնդումը, թե` դեռ 1999թ.-ի վերջերի ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ասել է. «Դե, վերջապես հասկացեք` Ամերիկան երկար ժամանակ է Թուրքիային զսպում է, որ վերջինս չճեղքի Զանգեզուրը: Թուրքիան պատրաստվում է նման օպերացիայի»: Իմաստը հետեւյալն է. կա´մ Հայաստանը պետք է համաձայնվեր ՙՄեղրիի տարբերակով՚ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, կա´մ ԱՄՆ-ն կարիք չէր ունենա զսպել Թուրքիային, որ վերջինս «չճեղքի Զանգեզուրը»:


«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ ԳԱՂԱՓԱՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ ԵՆ ՍԻՐԻԱՑԻՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՈՏՈՐՎՈՒՄ
Հասկանալի է, ամերիկյան համանախագահի այդ սպառնալիքը հերթական վկայությունն է, թե ԱՄՆ-ն, ասենք, նաեւ` Թուրքիան, ինչ մեծ կարեւորություն էր տալիս Մեղրիի հատվածով Ադրբեջանի հետ կապ ստեղծելու գաղափարին: Ընդ որում, նկատենք նաեւ, որ կան բազմաթիվ հույժ արժանահավատ վկայություններ, որ դա ամենեւին էլ միակ դեպքը չէ, որ Թուրքիան սպառնացել է հարվածել Զանգեզուրին: Սակայն նման սպառնալիքները, որոնք որոշ դեպքերում զուգորդված էին նաեւ զորքերի տեղաշարժով, մինչ այդ Թուրքիան իրեն թույլ էր տալիս միայն ղարաբաղյան պատերազմի տարիներին: Մասնավորապես` 1993թ.-ին, երբ գործնականում ծրագրված թուրքական ագրեսիան կանգնեց միայն այն բանից հետո, երբ Հայաստանում տեղակայված ռուսական զինուժն իր հերթին տեղաշարժվեց դեպի Զանգեզուր: Այսինքն` Թուրքիան հարձակվելով` անխուսափելիորեն բախման մեջ էր մտնելու ռուսական զորքերի հետ` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Բայց չէ՞ որ 1999թ.-ին, երբ Թուրքիան կրկին նույն հարձակման մասին էր մտածում, կրկին հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իրականացնում էր ռուսական բանակը: Ճիշտ է, նույն պահին Ռուսաստանը Չեչենական պատերազմի մեջ էր, սակայն դա չի նշանակում, որ թուրքական ագրեսիայի դեպքում ետ կքաշվեր հայ-թուրքական սահմանից: Թեկուզեւ այն պարզ հաշվարկով, որ դաշնակից Հայաստանից զատ, հայ-թուրքական սահմանագծում Ռուսաստանը գործնականում ինքն իրեն էր պաշտպանելու: Այսինքն` եթե Թուրքիան հարձակվեր եւ հաջողություններ ունենար, գործնականում իր վերահսկողության տակ էր առնում ողջ Հարավային Կովկասը: Դրանից հետո արդեն ռուսներին կհաջողվե՞ր հաղթել Չեչենական պատերազմը, էլ չասած, որ միանգամից կմեծանար այն Ռուսաստանի հարավային բոլոր մարզերով մեկ տարածվելու վտանգը: (Եվ այս իրավիճակը պետք է համեմատել այն իրողությունների հետ, որոնք կան հենց մեր օրերում եւս` 2020-ականներին: Պարզապես մեկ բան պետք է պարզ հասկանալ` Սյունիքը Թուրքիայի համար մնում է տենչանքների առաջկա եւ այն պահին, երբ «ատամը կծի», անմիջապես էլ կօգտվի առիթից-Հեղ.):
Սակայն Թուրքիան այդպես էլ չհարձակվեց: Միացյալ Նահանգնե՞րը թույլ չտվեցին. թերեւս, միամտություն կլիներ այդպես մտածելը, քանի որ եթե հաջողության հասնելու քիչ թե շատ լուրջ շանսեր լինեին, հարձակումը միանշանակ կլիներ: Իսկ դա նշանակում է, որ հատկապես ռուսական զինուժի ներկայությունն էր հայ-թուրքական սահմանահատվածին, որ 1999թ.-ին կանխեց թուրքական հերթական ներխուժումը Հայաստան: Եվ առ այսօր կանխում է, քանի որ, ասենք, Թուրքիայի միջոցով Սիրիայում սարքված արդեն երկամյա սպանդը ցույց է տալիս, որ արեւմուտք-արեւելք ցամաքային կապ ստեղծելու գաղափարը, որն, ի դեպ, դրված էր «Մեղրիի միջանցքի» հիմքում, մինչ օրս արդիական է եւ արդիական էլ կմնա: Պարզապես ճանապարհներն են մի փոքր փոխվել դեպի Սիրիա եւ Իրան ուղղությամբ: Բայց էությունը նույնն է: Իսկ այդ ուղու փոփոխությունը, համոզված ենք, միայն մեկ շատ պարզ բացատրություն ունի. հայ-թուրքական սահմանին դեռ ռուսական բանակն է կանգնած: Սա, ի գիտություն մեր այն բոլոր «ծայրահեղ հայրենասերներին», ովքեր մեկ-մեկ ակնարկում են ռուսական բանակը Հայաստանից վտարելու մասին, իսկ ՙտակից՚ այդ ուղությամբ աշխատում են օր ու գիշեր... (Մեր օրերում դա արդեն մեր ներքին թուրքը դա արդեն պետական քաղաքականության աստիճանի է հասցրել- Հեղ.):

ԳՈՐԾԻՆ ԽԱՌՆՎՈՒՄ Է ԺԱԿ ՇԻՐԱԿԸ

Ինչեւէ, 2001թ. հունվարից ղարաբաղյան բանակցությունները մտան մի այնպիսի փուլ, որտեղ նկատվում էր Մինսկի խմբի անդամ երկրների համանախագահներից, գործըթացին անձամբ միջամտում էին նաեւ այդ երկրներից առնվազն երկուսի` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարները, որոշ դեպքերում նույնիսկ առաջին դեմքերը: Դա, թերեւս, վկայում է, որ հակամարտությանն ի վերջո ինչ-որ լուծում տալու խնդիրն առնվազն այդ երկու երկրների համար դարձել էր հրատապ:
Կարելի է այդ շտապողականության իմաստը հասկանալ. 2000թ. սկզբներից ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կան շեշտադրված փոփոխություններ: Մասնավորապես պարզ դարձավ, որ չնայած արեւմտյան լրջագույն ճնշումներին, Վլադիմիր Պուտինին հաջողվում է Չեչենական պատերազմը մտցնել ավարտական փուլ: Իսկ դա նշանակում է` 2000թ. վերջերին-2001թ. սկզբներին Ռուսաստանը արդեն, գրեթե, կայուն վերահսկողության տակ էր առել իր ողջ հյուսիսկովկասյան տարածաշրջանը, ինչը, բնականաբար, ենթադրում էր նաեւ Հարավային Կովկասում ռուսական գործոնի էական ակտիվացում:

Այսինքն` 2001թ.-ի ընթացքում ղարաբաղյան խնդիրը կարգավորելու միջոցով հարավկովկասյան ողջ տարածաշրջանը կայուն վերահսկողության տակ չառնելու դեպքում, առաջ էր գալիս այն ռիսկը, որ դրան հաջորդող տարիներին Արեւմուտքն այդ վերահսկողության համար պետք է Ռուսաստանի հետ մտնի երկարատեւ «դիրքային պատերազմի» մեջ: Ընդ որում, այստեղ ժամանակն աշխատելու էր ռուսների օգտին` հաշվի առնելով, որ վերջինս պարզապես տարեց-տարի էլ ավելի էր կայունացնելու իր ներքին խնդիրները, այսինքն` հնարավորություն էր ունենալու` գնալով ավելի լուրջ ռեսուրսներ հատկացնել արտաքին քաղաքական ուղղությամբ եւս դիրքերի ամրապնդմանը: Առաջ ընկնելով` նկատենք, որ ժամանակը հենց դա էլ ապացուցեց: Ավելին. թերեւս Հարավային Կովկասում Ռուսաստանի չափից դուրս արագ ծավալումը կանխելու նպատակով էր, որ կազմակերպվեցին 2003-2004թթ. վրացական եւ ուկրաինական «գունավոր հեղափոխությունները»: Արդյունքում ձեւավորվեց Հարավային Կովկասից Ռուսաստանին կտրող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքը, որը, ինչպես դեռ այն օրերին նկատել են ամերիկյան մի շարք գործիչներ, ամենեւին էլ լավագույն տարբերակը չէր: Համենայնդեպս, 2008թ. օրեթական պատերազմը եւս հիմնավորեց, որ Վրաստանով անցնող առանցքը չափազանց մոտ է Ռուսաստանին, այսինքն` նաեւ չափազանց խոցելի:

Մի խոսքով, հազիվ թե ամերիկյան հետախուզական եւ վերլուծական կառույցները 2000-2001թթ. չհաշվարկեին, որ ընդամենը մեկ-երկու տարուց հարավկովկասյան աշխարհաքաղաքական իրավիճակը կսկսի զարգանալ Արեւմուտքի համար ամենեւին էլ ոչ լավագույն սցենարով: Իսկ այդ անցանկալի զարգացումները հնարավոր էր փոխել` մեկ «պարզ» խնդիր լուծելով. ղարաբաղյան հակամարտությանը տալ փաստաթղթային լուծում, որն անմիջապես իր ետեւից բերելու էր տարածաշրջանի բոլոր սահմանների բացման` այսպես ասած «Միասնական Կովկաս» ամերիկյան սխեմայի շրջանակներում:

Եվ, ահա այդ իրավիճակում է, որ բանակցային գործընթացն 2001թ.-ին իր անձնական վերահսկողության տակ առավ անձամբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. նրա վերահսկողությամբ 2001թ. հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հերթական հանդիպումը: Ընդ որում, արդեն ոչ թե դեմ առ դեմ ձեւաչափով, այլ Ժակ Շիրակի մասնակցությամբ, ինչը խոսում էր այն մասին, որ Արեւմուտքն արդեն այնքան էլ չէր վստահում, որ երկու նախագահները համաձայնություն ձեռք կբերեին, եւ Շիրակը փորձում էր անձնական «կոնտրոլի» տակ առնել հանդիպումը:

Եվ, կարծես թե, ինչ-որ չափով սայլը տեղից շարժվեց, քանի որ փարիզյան հանդիպումից շատ չանցած, Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարեց, թե Փարիզում նախագահները բանավոր համաձայնության են եկել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Ճիշտ է` նրա հայաստանյան պաշտոնակից Վարդան Օսկանյանը չհապաղեց հերքել այդ լուրը, սակայն իրադարձությունների հետագա զարգացումներն ավելի շատ խոսում էին այն բանի օգտին, որ Օսկանյանը պարզապես ստում էր: Բանն այն է, որ գրեթե միաժամանակ, Ալիեւին հղված ուղերձով այդ փուլում իր անձնական միջամտությունն ընդգծեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը` նախագահների մակարդակով ընթացող գործընթացը որակելով որպես «առաջխաղացում դեպի ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի կարգավորումը»: Դրանից հետո` փարիզյան առաջին հանդիպումից հազիվ մեկ ամիս անց, տեղի ունեցավ նույն ձեւաչափով երկրորդ հանդիպումը, որից հետո արդեն Ֆրանսիայի նախագահը տվեց նման գնահատական. «Ղարաբաղյան խնդրի լուծման գործում դրական տեղաշարժ է նկատվել»: Ավելին, որ. «Որոշակի պայմաններում, որոնց համար հողն արդեն մշակվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության խաղաղ հանգուցալուծման սերմը պետք է լավ ծիլեր տա մինչեւ ընթացիկ տարվա վերջը, որոնք այնուհետեւ կվերաճեն Բաքվի եւ Երեւանի համար փոխընդունելի քաղաքական քայլերի»:

Ամենաուշագրավն այն է, որ չնայած ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների այդ հույժ լավատեսական գնահատականների, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները սկսեցին միանգամայն անպտուղ ներկայացնել իրենց այդ հանդիպումները: Քոչարյանը նույնիսկ հասավ այն մտքին, թե դեմ առ դեմ ձեւաչափով այդ հանդիպումներն իրենց գրեթե սպառել են: Ուրեմն ո՞վ էր, մեղմ ասած, իրավիճակը ոչ ճիշտ ներկայացնում, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագանհերը: Թերեւս, իրավիճակն ավելի հստակ ներկայացնում էին Բուշն ու Շիրակը: Նախ` այն պատճառով, որ փարիզյան այդ հանդիպումների արդյունքում` շատ չանցած հայտնի դարձավ, որ գոյություն ունեն, այսպես կոչված «Փարիզյան սկզբունքները», ինչը, թերեւս, հստակ վկայում է, որ չնայած Օսկանյանի, Քոչարյանի եւ Ալիեւի հերքումներին, Փարիզում, այնուամենայնիվ, այս աստիճանի առաջնթաց է եղել, որ բանը հասել է խնդրի կարգավորման հստակ սկզբունքների ընդունմանը: Երկրորդը. փարիզյան երկրորդ հանդիպումից շատ չանցած` ապրիլին, տեղի ունեցավ Քի Ուեսթի բանակցային փուլը, որը Ղարաբաղյան բանակցությունների ամենադրամատիկ էջերից մեկն էր:

(Շարունակելի)

 






ՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքներըՍպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.amՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ինԹրամփը ներկա կլինի՞ Մոսկվայում Հաղթանակի շքերթին. Պուտինի մամուլի քարտուղարի պարզաբանումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top