Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովը ՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.am Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի Հռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգով Նիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն Հովասափյան Հայտնի է, թե ով կլինի նոր Պապը Բարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համար Վթարային ջրանջատում՝ Երևանում Ապրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել

ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ՉՆԿԱՏԵՆ ՆՐԱ ԳԱԼՆ ՈՒ ԳՆԱԼԸ

Վերլուծություն

Եվ այս­պես Նի­կո­լը, ինչ­պես շատ ա­վե­լի վաղ հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, մեկ­նեց ԱՄՆ: Ա­ղո­թե­լու,- կա­տա­կի են տա­լիս սոց­ցան­ցե­րում: Թ­րամ­փի հետ հան­դի­պում է փնտրում,- այլ վար­կած են հայտ­նում լրատ­վա­կան աղբ­յուր­նե­րը:

ՈՐՆ Է ԱՅՍ ԱՅՑԻ ԻՄԱՍՏԸ

Թ­րամ­փի հետ հան­դիպ­ման փոր­ձեր, ինչ­պես հայտ­նում է մեր միան­գա­մայն տե­ղե­կաց­ված աղբ­յու­րը, ի­րոք ե­ղել է: Բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ ան­հե­ռան­կա­րա­յին է. Թ­րամփն այս պա­հին, թե­կու­զեւ խիստ զբաղ­վա­ծութ­յան պատ­ճա­ռով, հաս­տատ Նի­կո­լին չէր ըն­դու­նե­լու, եւ նա էլ վեր­ջին ա­սու­լի­սում դա խոս­տո­վա­նեց: Ի­րա­կա­նում ծրա­գի­րը, ըստ աղբ­յու­րի, սա էր. ե­թե հան­կարծ ստաց­վի Թ­րամ­փի հետ հան­դի­պել, հրա­շա­լի: Բայց հիմ­նա­կան նպա­տակ պետք է հա­մա­րել նոր պետ­քար­տու­ղա­րի՝ Ռու­բի­նո­յի հետ, թեեւ դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը եւս մեծ չի հա­մար­վել: Գլ­խա­վոր նպա­տակ է՝ հան­դի­պել Թ­րամ­փի թի­մից ցան­կա­ցած մե­կի հետ, որ նրա մի­ջո­ցով վե­րեւ­նե­րին ազ­դակ­ներ փո­խան­ցի, թե` «չո­քե­չոք դուռդ եմ ե­կել»: Բայց այդ­քա­նը չէ. աղբ­յու­րի պնդմամբ, այլ նպա­տակ եւս կա: Շ­փում­ներ ու­նե­նալ նաեւ հա­կաթ­րամփ­յան ուղ­ղութ­յան հետ՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե այս­տեղ որ­քա­նով են ընկճ­ված կամ մի­գու­ցե ի­րենց շատ լավ են զգում: Մի խոս­քով` այս թե­ւի հետ հին կա­պե­րը որ­քա­նով են կեն­սու­նակ, ինչ սպա­սե­լիք­ներ կա­րող են լի­նել, հին հրա­հանգնե­րի հետ ինչ է պետք ա­նել եւ այլն:

Ա­մեն դեպ­քում, այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լին ա­մեն կերպ պետք է ինչ-որ վերջ­նա­կան պատ­կե­րա­ցում կազ­մել ԱՄՆ-ում ըն­թա­ցող գործ­ըն­թաց­նե­րի հա­մար` եւ մի քա­նի ա­ռում­նե­րով: Նախ, դա, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, էա­կան ցու­ցիչ է, թե ինչ հա­րա­բե­րութ­յուն­ներ պետք է ու­նե­նալ Ռու­սաս­տա­նի հետ, ա­սենք նաեւ Եվ­րո­պա­յի, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի, Ի­րա­նի եւ այլն:

Երկ­րոր­դը, ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը պետք է պա­տաս­խան տա նաեւ նրան, թե ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում գոր­ծող ա­րեւմ­տա­մետ տար­բեր ու­ժեր, այդ թվում՝ նի­կոլ­յան թի­մում գոր­ծող, ա­սենք նաեւ հենց ԱՄՆ դես­պա­նա­տունն ինչ նոր դիր­քե­րում են լի­նե­լու եւ ինչ­պի­սի հա­րա­բե­րութ­յուն­ներ են գոր­ծե­լու: Օ­րի­նակ, դեռ ան­ցած աշ­նա­նը ԱՄՆ Մի­ջազ­գա­յին զար­գաց­ման գոր­ծա­կա­լութ­յան հետ, Բ­լին­քե­նի քա­վո­րութ­յամբ, կնքվեց պայ­մա­նա­գիր, ո­րով USAID-ի մի­ջո­ցով հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մո­լա­կան ուղ­ղութ­յա­նը ե­կող ֆի­նան­սա­վոր­ման կրկնա­պատ­կում էր են­թադր­վում՝ հաս­նե­լով 250 մի­լիոն դո­լա­րի: Դա ողջ ա­րեւմտ­յան թե­ւին կե­րակ­րե­լու միան­գա­մայն լուրջ աղբ­յուր էր եւ Նի­կո­լի կող­մից են­թադ­րե­լի, որ հա­վա­տար­մութ­յան դեպ­քում ա­րեւմտ­յան թեւն ու այդ փո­ղե­րը ներ­քին դաշ­տում իր հա­մար կդառ­նան անվ­տան­գութ­յան շատ լուրջ բար­ձիկ: Իսկ հի­մա USAID-ի ֆի­նան­սա­վո­րու­մը փակ­ված է, ու մեծ հարց է, թե այդ փո­ղե­րը եր­բե­ւէ կգա՞ն: Ա­վե­լին, Նի­կո­լի աչ­քին «վե­րին դա­տաս­տա­նի» կար­գա­վի­ճակ ու­նե­ցող այդ կա­ռույցը, ո­րը բա­ցի փո­ղից, նաեւ տա­րաբ­նույթ հրա­ման-հանձ­նա­րա­րա­կան­ներ էր տա­լիս, հի­մա կա­րող է առ­հա­սա­րակ գո­յութ­յուն չու­նե­նալ: Թե ին­չու է Թ­րամփն այդ կտրուկ քայ­լե­րին գնում, դրան դեռ կանդ­րա­դառ­նանք: Այս­տեղ ըն­դա­մե­նը ֆիք­սենք, որ Հա­յաս­տա­նի, ա­վե­լի կոնկ­րետ՝ Նի­կո­լի հա­մար այդ նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը պար­զա­գույն հարց են ա­ռաջ բե­րում՝ բա հի­մա ի՞նչ է լի­նե­լու: Ա­ռա­վել եւս, որ մեկ դե­տալ եւս այս­տեղ պետք է չմո­ռա­նալ. USAID-ն տար­բեր երկր­նե­րում, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում ոչ թե միայն ու­ղիղ գծով էր ֆի­նան­սա­վո­րում-քա­ղա­քա­կան ծրագ­րե­րով զբաղ­վում, այլ նաեւ, այս­պես ա­սենք, միջ­նոր­դա­վոր­ված տար­բե­րա­կով: Այ­սինքն, այդ կա­ռույ­ցի գլխա­մա­սը ա­մե­րիկ­յան բյու­ջեից հսկա­յա­կան մի­ջոց­ներ էր հատ­կաց­նում նաեւ Սո­րո­սին, եւ վեր­ջինս նաեւ այդ մի­ջոց­նե­րի հաշ­վին էր ար­դեն իր ան­վան տակ տար­բեր երկր­նե­րում ֆի­նան­սա­վո­րում, քա­ղա­քա­կան ծրագ­րե­րով զբաղ­վում: Այ­սինքն, ե­թե հի­մա փակ­վում է Սո­րո­սի ե­կա­մուտ­նե­րի այդ խո­ղո­վա­կը, ա­պա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն այն է, որ կդա­դա­րեն կամ գո­նե էա­կա­նո­րեն կնվա­զեն նաեւ սո­րո­սա­կան փո­ղե­րի մուտ­քը` մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տան: Մի կող­մից, դա Նի­կո­լի հա­մար նշա­նա­կում է հի­շա­տակ­ված ներ­քին անվ­տան­գութ­յան այդ ծան­րակ­շիռ բար­ձի­կի կո­րուստ, իսկ ե­թե չի ցան­կա­նում, ա­պա պետք է իր վրա վերց­նի այդ հա­մա­կար­գի ֆի­նան­սա­վո­րու­մը: Բայց փող որ­տե­ղի՞ց. պետ­ական բյու­ջեում ծա­կեր են, եւ լի­բե­րալ հա­մա­կար­գի վար­կա­վոր­ման կանգ­նեց­ման դեպ­քում դրանք կվե­րած­վեն ճեղք­վածք­նե­րի: Մ­նում է ֆի­նան­սա­վո­րել սե­փա­կան գրպա­նից, բայց այս­տեղ էլ հար­ցե­րը շատ են:

­Կարճ ա­սած, լրջա­գույն խնդիր­ներ են ուր­վագծ­վում, եւ այդ բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը նա պետք է փոր­ձի գտնել ԱՄՆ-ում:

ԼԻԲԵՐԱՍՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՀԵՏՈ

­Բայց նաեւ ա­սել, որ Փա­շին­յանն այս այ­ցից կա­րող է իր հա­մար դրա­կան ազ­դակ­նե­րով վե­րա­դառ­նալ, գո­նե այս պա­հին ի­րա­տե­սա­կան չի թվում: Մի­գու­ցե ինչ-որ հան­դի­պում­ներ ու­նե­նա, ինչ-ինչ հու­սադ­րող խոս­քեր լսի: Սա­կայն ի­րո­ղութ­յուն­նե­րը միան­գա­մայն այլ հան­գու­ցա­լու­ծում են խոս­տա­նում:

­Նախ, ա­ռանց այդ էլ Թրամ­փի թի­մի մոտ, ի­հար­կե, երկ­րորդ պլա­նում, Նի­կո­լը պետք է որ ու­նե­նա լի­բե­րաս­տա­կան թե­ւի հա­վա­տա­րիմ գոր­ծըն­կե­րոջ հա­մա­րում: Գո­նե հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, թե նրա ա­մե­րիկ­յան դես­պանն ինչ խա­ղե­րի մեջ էր լի­բե­րալ­նե­րի հետ դեռ ԱՄՆ-ի նա­խընտ­րա­կան փու­լում: Ա­վե­լին, ան­գամ Թ­րամ­փի ընտր­վե­լուց հե­տո է Նի­կո­լը շա­րու­նա­կել եւ այս պա­հին էլ շա­րու­նա­կում ա­մե­նա­սերտ շփում­ներն այդ ուղ­ղութ­յամբ: Գո­նե Բ­լին­քե­նի հետ Միր­զո­յան Ա­րո­յի խա­ղերն ինչ­պես «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի», այն­պես էլ «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան» թե­մա­յով թրամ­փա­կան­նե­րը պետք է որ նկա­տած լի­նեն: Իսկ հի­մա էլ Նի­կո­լն է, օ­րի­նակ, ջեր­մո­րեն ըն­դու­նում ուլտ­րա­լի­բե­րա­լա­կան «Քար­նեն­գի» հիմ­նադ­րա­մի պատ­վի­րա­կութ­յա­նը: Մինչ­դեռ, թե ինչ ուղղ­վա­ծութ­յամբ էր այդ շփու­մը, հու­շում է այն, թե ինչ տրյուկ­ներ է ա­նում այդ պատ­վի­րա­կութ­յան կազ­մում Նի­կո­լի հետ հան­դի­պած Գա­րո Փա­յլան կոչ­ված լի­բե­րաս­տը: Վերց­նենք, օ­րի­նակ, նրա աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նը, թե Հա­յաս­տա­նը պետք է նվա­զեց­նի իր կա­պե­րը Ռու­սաս­տանի հետ՝ ի օ­գուտ թուրք-ա­զե­րի­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այդ թվում՝ Թուր­քիա­յից ցո­րեն բե­րի, Ադր­բե­ջա­նից՝ գազ եւ այլն: Դեռ մի կողմ թող­նենք այն, որ թուր­քա­կան ցո­րենն ու ադր­բե­ջա­նա­կան գա­զը էա­պես ա­վե­լի թանկ են, քան այն, ո­րը ստա­նում ենք Ռու­սաս­տա­նից, այ­սինքն, որ սույն Գա­րոն փոր­ձում է հա­մո­զել հա­յաս­տան­ցի­նե­րին, թե պետք է էլ ա­վե­լի վատ ապ­րեք, միայն թե դեմ գնաք ռուս­նե­րին: Բայց ի­րա­կա­նում նա քա­րո­զում է ոչ այլ ինչ, քան գնալ Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան-­Թուր­քիա գծի ստեղծ­ման ուղ­ղութ­յամբ, ո­րը, ըստ էութ­յան, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վածն է՝ այդ տեր­մի­նի պանթ­յուր­քա­կան ի­մաս­տով: Իսկ թե ին­չու է լի­բե­րաստ Գա­րոն դա քա­րո­զում, նույն­պես կա­րե­լի է կռա­հել. խոս­քը` բրի­տա­նա­կան ծրագ­րի մա­սին է, ո­րը հետո մեզ դեմ տրվեց «Գոբ­լի պլան» ան­վան տակ, ա­պա դար­ձավ «Մեղ­րիի մի­ջանցք», հի­մա էլ՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք»: Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ նույն Գոբ­լը եւս ժա­մա­նա­կին իր այդ ծրագ­րե­րը քա­րո­զում էր «Քար­նեն­գի» հիմ­նադ­րա­մի ա­նու­նից:

Այս­պի­սով, Գա­րոն փոր­ձում է իր հեր­թին «յու­ղել» հա­յաս­տան­ցի­նե­րի գլու­խը՝ փոր­ձե­լով ա­ռաջ տա­նել այն նույն կուր­սը, ո­րը դրված էր «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» բլին­քեն­յան սցե­նա­րի հիմ­քում, եւ ո­րը բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան կու­րա­տո­րութ­յամբ գոր­ծո­ղութ­յան մեջ էր դրված 44-օր­յա պա­տե­րազ­մից ի վեր: Նի­կոլն ուԱ­րոն, ի­հար­կե, ընդ­հուպ  Բ­լին­քե­նի հե­ռա­նալն ակ­տի­վո­րեն աշ­խա­տում էին նրա «խա­ղա­ղութ­յան ծրագ­րի» ուղ­ղութ­յամբ, ու երբ հի­մա Նի­կո­լը Գա­րոյին է ըն­դու­նում, նրան Հան­րա­յի­նով են քա­րոզ­չութ­յան հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս, ա­պա դա խո­սում է, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը դեռ մնում են այդ ուլտ­րա­լի­բե­րաս­տա­կան ծրագ­րի տի­րույ­թում: Ընդ ո­րում, ան­գամ հաշ­վի չառ­նե­լով, որ ա­մե­րիկ­յան գոր­ծող վար­չա­կազ­մը կա­րող է բո­լո­րո­վին այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նե­նալ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ տար­վող քա­ղա­քա­կան կուր­սի մա­սին: Ա­վե­լին, որ այս պա­հին նկատ­վում են բա­վա­կա­նին սուր բախ­ման տար­րեր Թ­րամ­փի թի­մի եւ Բ­րի­տա­նիա­յի մի­ջեւ, ու այս պա­հին բրի­տա­նա­կան խա­ղե­րով ա­ռաջ գնա­լը դառ­նում է ա­մե­նա­քի­չը թրամ­փա­կան­նե­րի «աչ­քից ընկ­նե­լու» ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պար­հը: Կամ ե­թե Նի­կո­լին թվում է, թե Վա­շինգ­տո­նի հա­մար հա­րավ­կով­կաս­յան թե­ման ներ­կա­յումս դեռ շատ փոքր է, դրա ժա­մա­նա­կը չէ, եւ պար­զա­պես կա­րող են չտես­նել այդ բո­լոր խա­ղե­րը, ա­պա դա այդ­քան էլ այդ­պես չէ: Կամ ե­թե ան­գամ ու­շադ­րութ­յուն չդարձ­նեն, ապա կնշա­նա­կի, որ Նի­կո­լի ա­մե­րիկ­յան այ­ցը եւս կար­ժա­նա­նա զրո ու­շադ­րութ­յան՝ ան­գամ Ս­պի­տակ տան պա­հա­կի կող­մից:

Այս­պի­սով, Նի­կո­լի հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կը նման ի­րա­վի­ճա­կում կլի­ներ, որ Վա­շինգ­տո­նում պար­զա­պես չտես­նեին նրա գալն ու գնա­լը, ո­րը կնշա­նա­կի, որ նաեւ USAID-ի փո­ղե­րի հար­ցին ո­րե­ւէ լու­ծում չի լի­նի: Իսկ ե­թե տես­նեն, ա­պա Նի­կո­լը ստիպ­ված է լի­նե­լու հա­վա­տար­մութ­յան եր­դում­ներ տալ ա­մե­րիկ­յան ներ­կա իշ­խա­նա­կան թի­մին, բայց նաեւ ու­րա­նա­լով նախ­կին իշ­խա­նութ­յուն­նե­րին: Բայց ան­գամ այս դեպ­քում, երբ USAID-ին փա­կե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ է, իսկ Թ­րամ­փի քա­ղա­քա­կան կուր­սը հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ դեռ եր­կար է մնա­լու ա­նո­րոշ, ա­պա Նի­կո­լը նո­րից բախ­վե­լու է զրո արդ­յուն­քի:

­Բա­ցի այս, դեռ Նի­կոլն ԱՄՆ չհա­սած, այդ երկ­րի փոխ­նա­խա­գա­հը սկսեց խո­սել բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հին վե­րա­դառ­նա­լու կա­րե­ւո­րութ­յան մա­սին: Իսկ դա տպա­վո­րութ­յուն է ա­ռա­ջաց­նում, որ տուն վե­րա­դառ­նա­լով, Նի­կո­լը հան­կարծ կհի­շի, թե ինչ­քան է սի­րում եւ հար­գում Վլադի­միր Վ­լա­դի­մի­րովի­չին:






Երևանում տեղի ունեցավ FINTECH360 10-րդ հոբելյանական համաժողովըՈւՂԻՂ. ԱԺ հերթական նիստըՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.amԺիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդիՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ. Էջմիածնում հայտնի «Բարդիներ» ռեստորանի ու սուպերմարկետների սեփականատիրոջ «Lexus»-ը տեղափոխվեց հատուկ տարածքՀռոմի պապի հուղարկավորությունը կանցկացվի պարզեցված կարգովՆիկոլը վազում է ընտրությունների, դեռ չգիտենք՝ հերթակա՞ն են, թե արտահե՞րթ. Արմեն ՀովասափյանՀայտնի է, թե ով կլինի նոր ՊապըԲարեհաջող օր է․ Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԱպրիլի 22-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազելԿամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանելԿիրիենկոն զբաղվելու է երկակի խաղեր տվող հայ ռուսամետներով. ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԿամանդյուշին նոր «քարտ բլանշ է» ուզում, Փաշինյանն էլ խոստացել է մանթրաշ չթողնելՈւՂԻՂ. Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Քասախ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը«Հրապարակ»․ Սամվել Շահրամանյանը առաջադրվելու ցանկություն չունիԱՄՆ-ի օդանավակայանում այրվել է թռիչքի պատրաստվող Airbus A330 ինքնաթիռը (Տեսանյութ)Ադրբեջանում օրեցօր մեծանում է վահաբիստների ազդեցությունը. Իրանական աղբյուրԱՄՆ-ը հաստատում է, որ USS Truman ավիակիրը հուսիթիների հարվածներից հետո շարքից դուրս է եկել «Հրապարակ»․ Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել«Փաստ». Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար«Ժողովուրդ». Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն ենՔասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»Ռուսական «Герань» անօդաչուների տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել ՕդեսայումԻնչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա«Այժմ իսկական դժոխքը սկսվելու է». «Օ» բանակախումբը առաջ է շարժվում դեպի Դնեպրոպետրովսկ (Քարտեզ)Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորըԻնչ կլինի Ուկրաինայի հետ, եթե ​​ԱՄՆ-ը դադարեցնի ռազմական օգնությունը. Բրիտանացի ռազմական փորձագետ150.000 արցախցուն հետ վերադարձրե՛ք Արցախը. Մադլեն ԱսրյանԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումՑավալի է, որ Հայաստանը մայիսի 9-ին ներկայացնելու է մարդ, որն ավելի շատ պարտվողականության սիմվոլ է. ԶաքարյանՄի քաջալերեք շատախոսությունը. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՍարսափ. Մայրն իր անչափահաս երեխային դրդել է մուրացկանության․ ինչ է պատիժ կկրի նաԻրականում ինչու է Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջԳյումրիում 70-ամյա մարզիչը սպառնացել է սպանել մարզուհունՀռոմի պապի մահվան պատճառը հայտնի էՄալխաս Ամոյանի գոտեմարտը ճանաչվել է ԵԱ-ի լավագույն պահ(տեսանյութ)Գուրգեն Հովհաննիսյանի 8-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում(տեսանյութ)Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականները առաջինն են թիմային հաշվարկում Ո՞ր պատգամավորն է Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը․ ԲացառիկՀայաստանի և ՌԴ-ի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը խորացման ճանապարհին է. Սերգեյ ԿոպիրկինՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմինԼենինի դամբարանը կփակվիՊուտինը մեկնաբանել է մայիսի 9-ին Մոսկվա ժամանող հյուրերի հասցեին ԵՄ-ի սպառնալիքներըՍպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.amՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top