Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

Google ընկերությունը ներկայացրել է նոր քվանտային համակարգչային չիպ

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Google ընկերությունը ներկայացրել է նոր քվանտային համակարգչային չիպը, որն, ըստ Google-ի՝ ընդունակ է խնդրի լուծումը հաշվարկել ընդամենը հինգ րոպեում, այն դեպքում, երբ նույն խնդիրը ժամանակակից ամենաարագ աշխատող սովորական համակարգչից 10 սեպտիլիոն (10 և 24 զրո) տարի կպահանջի:

Google-ում պնդում են, որ իր նոր Willow չիպը կիրառում է քվանտային տեխնոլոգիայի վերջին «բեկումնային» նվաճումը և « օգտակար, խոշորամասշտաբ քվանտային համակարգչի ստեղծման համար ուղի է հարթում»:

Փորձագետները նշում են, որ առայժմ Willow-ը հիմնականում փորձարարական սարք է։ Իրական խնդիրների լուծման համար քվանտային համակարգիչների գործնական կիրառումը դեռ շատ տարիներ և հսկայական ծախսեր կպահանջի:

Քվանտային համակարգիչներն օգտագործում են քվանտային մեխանիկայի երևույթները (քվանտային սուպերպոզիցիա և քվանտային խճճվածություն), ինչը կտրուկ մեծացնում է տվյալների մշակման և փոխանցման կարողությունը։ Դրանք գործում են ոչ թե բիթերով, որոնք կարող են վերցնել կամ 0-ի կամ 1-ի արժեք, այլ քյուբիթներով (քվանտային բիթերով), որոնք միաժամանակ և՛ 0, և՛ 1 արժեք ունեն:

Սակայն, ինչպես նշում են փորձագետները, նման բարձր կատարողականությունը նաև բացասական կողմ ունի. չարագործները գերհզոր համակարգիչների օգնությամբ հեշտությամբ կարող են կոտրել կոդավորման համակարգերը, որոնք այսօր օգտագործվում են առօրյա կյանքի շատ ոլորտներում, էլ չխոսած կառավարական կամ ռազմական կապի մասին:

Google ընկերությունում հայտարարել են, որ նոր չիպն ի վիճակի է սխալներից ավելի արագ գլուխ հանել, նախքան դրանք ի հայտ կգան: Քվանտային համակարգերի մասշտաբավորման համար սա չափազանց կարևոր է:

Ապագայում Google-ը նախատեսում է քվանտային տեխնոլոգիաների գործնական կիրառման համար ճանապարհ հարթող 1 միլիոն քյուբիթանոց համակարգ ստեղծել։

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը (Sundar Pichai) նշել է, որ Willow-ն մարդկությանը մոտեցնում է «առևտրային կարևորության» ալգորիթմներ ստեղծելուն, որոնք անհնար է ներդրնել ավանդական համակարգիչների վրա: Քվանտային համակարգիչների հնարավոր կիրառությունների թվում են նոր դեղամիջոցների հայտնաբերումը, ջերմամիջուկային էներգիայի տեխնոլոգիաների զարգացումը, ավելի արդյունավետ մարտկոցների նախագծումը, բարդագույն բիզնես գործընթացների օպտիմալացումը և շատ այլ բաներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ