Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար
Հասարակություն![Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար](/timthumb.php?src=disc/02-07-24/93524412d25b0ed8e3c2f049f43f0f05.jpg&w=780)
Լոլիկի հյութն օգտակար միկրոտարրերի հարուստ աղբյուր է։ Դրանում պարունակվող հակաօքսիդանտները, վիտամիններն ու հանքանյութերը՝ կալիումի և մագնեզիումի տեսքով, պաշտպանում են մարմնի բջիջները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և բարելավում սրտի աշխատանքը: Սակայն այնուամենայնիվ այս օգտակար ըմպելիքը կարող է լրջորեն վնասել ոմանց։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարյոնովան։
Երիկամների հիվանդություններով բուժառուները, ովքեր կանոնավոր վերահսկում են օգտագործվող կալիումի քանակը, նույնպես ստիպված կլինեն խուսափել այս ըմպելիքից, իսկ եթե դրան նաև շաքար է ավելացվել, ապա այն վնասակար կլինի նաև շաքարային դիաբետով հիվանդների համար։
«Որոշ դեպքերում ըմպելիքը պարունակում է սնձան՝ գլյուտեն, ինչը վնասակար է ցելիակիա՝ սնձանի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցողների համար։ Նաև լոլիկի հյութը կարող է փոխազդել որոշ դեղամիջոցների հետ, ուստի պարբերաբար դեղորայք ընդունող մարդիկ այն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ», - հավելել է Ռազարյոնովան։