Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար
Միջազգային![Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար](/timthumb.php?src=disc/02-07-24/e1bfda4c757b1719f9b06e685dc8daf1.jpg&w=780)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել իր 27-ամյա զարմիկին՝ Խամզաթին։ Այս մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում։
Խամզաթ Կադիրովը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Չեչնիայում 21 տարեկանից։ 2018 թվականի ապրիլին նա նշանակվել է Կուրչալոևսկի մունիցիպալ շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում, իսկ երկու ամիս անց զբաղեցրել է ղեկավարի պաշտոնը։