ՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունը
Հասարակություն![ՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունը](/timthumb.php?src=disc/01-07-24/e8c65fd78ab2c0b1a1b8139b5cc3ed28.jpg&w=780)
Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: Հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:
Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին: