Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին
Միջազգային![Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին](/timthumb.php?src=disc/30-06-24/e598e8b72ec0d437105434004e0a5829.jpg&w=780)
Նորվեգիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթին, հայտնում է Նորվեգիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը հաստատել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթը՝ ներառյալ տնտեսական և անձնական սահմանափակումները։ Պատժամիջոցներ են կիրառվել 116 անձի և կազմակերպությունների նկատմամբ (69 անձ և 47 կազմակերպություն):
«Նորվեգիան համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ Աշխատանքներ են սկսվել Նորվեգիայի օրենսդրությունում պատժամիջոցների ներդրման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։