Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան Քրդստանը

Նիկոլը` միաժամանակյա երկկողմ ճնշման տակ

Միջազգային

Դեռ մինչ վեր­ջին մոս­կո­վյան այ­ցը Նի­կոլն ին­քը խոս­տո­վա­նեց, որ հա­սել է գրե­թե զրո­յա­կան մա­նեւ­րա­կա­նու­թյան, այ­սինքն` ի­րոք կանգ­նած է «կա՛մ-կա՛մ» հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ եւ ստիպ­ված է այդ «կամ»-երից՝ ԱՄՆ-ի պա­հան­ջած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» կամ ռուս­նե­րի կո­մու­նի­կա­ցի­ոն հա­մա­ձայ­նա­գի­րն ընտ­րե­լու ա­ռաջ: Ա­րեւ­մուտ­քը, գրո­հի կի­զա­կե­տում ու­նե­նա­լով բրի­տա­նա­ցի­նե­րին, ար­դեն գրե­թե բա­ցա­հայտ է պա­հան­ջում` ոչ մի վե­րահս­կո­ղու­թյուն ռուս­նե­րին չտալ: Մի­ա­ժա­մա­նակ, մոս­կո­վյան վեր­ջին ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը Պու­տինն ու­ղիղ  տե­քստով հայ­տա­րա­րեց, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի խնդի­րը գործ­նա­կա­նում լուծ­ված է, մնում են տեխ­նի­կա­կան մանր-մու­նր հար­ցեր, եւ ի պա­տաս­խան, Նի­կո­լի դրա­կան լռու­թյու­նը ցույց տվեց, որ կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում նրան տե­ղը-տե­ղին բա­ցատ­րել են, որ ոչ թե լոն­դո­նյան, այլ այդ սցե­նա­րով է պետք ա­ռաջ գնալ:

ԻՆՉ ՈՒ­ՆԵՆՔ ԱՅՍ ՊԱ­ՀԻՆ

Սրա­նից հե­տո Նի­կո­լի մա­նեւ­րա­կա­նու­թյունն էլ ա­վե­լի փա­կու­ղա­յին դար­ձավ, երբ Բաք­վից ե­կավ հստակ տե­սա­կետ: Այ­սինքն, որ­քան էլ Ա­լի­եւն ա­մեն քայ­լի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից» է խո­սում` դրա թուրք-ազե­րի­ա­կան տրա­մա­բա­նու­թյամբ, սա­կայն փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի ադր­բե­ջա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Շա­հին Մուս­տա­ֆա­ե­ւը պարզ հայ­տա­րա­րեց, որ գոր­ծարկ­ման դեպ­քում Մեղ­րի­ի հատ­վա­ծում «հսկո­ղու­թյուն, հա­մա­ձայն 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան, քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ ապ­րանք­նե­րի ա­նար­գել տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով կի­րա­կա­նաց­վի Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից»:

Թե­եւ այդ խմբում նրա գոր­ծըն­կեր Մհեր Գրի­գո­րյա­նը շտա­պեց ար­ձա­գան­քել, թե նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չու­նեն, սա­կայն դա էլ ա­վե­լի տա­րօ­րի­նակ դարձ­րեց Նի­կո­լի վի­ճա­կը: Այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ոչ թե փոխ­վար­չա­պետ­նե­րի խմբի գործն է, այլ այն ֆիքս­ված է նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նու­թյամբ: Այ­սինքն, այլ տար­բե­րակ չու­նե­նա­լով, Գրի­գո­րյա­նը այդ փաս­տաթղ­թի վրա դրված Նի­կո­լի ստո­րագ­րու­թյու­նը կաս­կա­ծի տակ ա­ռավ: Նկա­տենք, մինչ այդ Նի­կո­լը Պու­տի­նի հետ հան­դի­պել էր Մոսկ­վա­յում, ա­պա` Սո­չի­ում եւ, դա­տե­լով Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյու­նից, թե` մնա­ցել են տեխ­նի­կա­կան հար­ցեր, են­թադ­րե­լի է, որ Նի­կո­լը նրան կոնկ­րետ խոս­տում­ներ է տվել: Իսկ ա­հա Գրի­գո­րյա­նը, ա­վե­լի ճիշտ` նրա մի­ջո­ցով Նի­կո­լը ա­սե­լով, թե վե­րահս­կո­ղու­թյան հար­ցում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չկա, ինչ է, խոս­տո­վա­նում է, որ Պու­տի­նին խա­բե՞լ է: Նման է, քա­նի որ դրան էլ գու­մար­վեց Լոն­դո­նից վե­րա­դար­ձած Ա­լեն Սիմո­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե` ի­րենց ո­րո­շե­լիքն է` ում կտան կա­ռա­վա­րու­թյու­նը, ե­թե ան­գամ դա հա­կա­սի նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րին:

Այս ամ­բողջ խա­ղը Նի­կո­լին դրեց բարդ վի­ճա­կում: Այ­սինքն, հի­մա նա պետք է ու­ղիղ տեքս­տով հայ­տա­րա­րի` շա­րու­նա­կո՞ւմ է ա­ռաջ գնալ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով, եւ, մաս­նա­վո­րա­պես, եր­կա­թու­ղու ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան դրույ­թով, թե՞ Պու­տի­նի հետ աշ­խա­տանք­նե­րում «բլեֆ­նե­րի» մեջ է ե­ղել` ի­րա­կա­նում աշ­խա­տե­լով դեռ ան­ցած տա­րի Հա­յաս­տան այ­ցե­լած MI6-ի եւ ԿՀՎ-ի ցու­ցում­նե­րով: Թե՞ հա­կա­ռա­կը, Ա­րեւ­մուտ­քին է ինչ-որ բա­ներ խոս­տա­ցել, եւ ի­րա­կան աշ­խա­տան­քը ռուս­նե­րի հետ է:

ԻՆ­ՉՈՒ ԷՐ Ե­ԿԵԼ Օ­ՎԵՐ­ՉՈՒ­ԿԸ

Վեր­ջին մտքի մա­սին է ակ­նար­կում նա­եւ նա­խօ­րե­ին փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի ռու­սա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի այ­ցը Հա­յաս­տան եւ հան­դի­պու­մը Նի­կո­լի հետ: Դա­տե­լով Մոսկ­վա­յի ե­ռա­կողմ եւ Սո­չի­ի երկ­կողմ հան­դի­պում­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նից, այն է` «մնա­ցել են տեխ­նի­կա­կան հար­ցեր, ո­րոնք փոխ­վար­չա­պետ­նե­րը կլու­ծեն» տրա­մա­բա­նու­թյու­նից, Նի­կո­լի հետ Օ­վեր­չու­կի հան­դիպ­ման ի­մաստ առ­հա­սա­րակ պետք է չլի­ներ: Բայց երբ նա գա­լիս է Հա­յաս­տան, նշա­նա­կում է, որ շատ ա­վե­լի լուրջ հար­ցեր կան, քան տեխ­նի­կա­կանն է: Ի­մաստն էլ կա­րե­լի է կռա­հել. Նի­կո­լը, ինչ­պես Ա­լենն ակ­նար­կեց, հրա­ժար­վո՞ւմ է ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան դրույ­թից, թե` ոչ: 

Ա­մեն դեպ­քում, Օ­վեր­չու­կը, ըստ հան­դիպ­ման մա­սին պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան, Նի­կո­լին հի­շեց­րեց նա­եւ Սո­չի­ում տե­ղի ու­նե­ցած ՀՀ եւ ՌԴ վար­չա­պետ­նե­րի «բո­վան­դա­կա­լից հան­դիպ­ման» մա­սին, ո­րը եւս ակ­նարկ է, որ կոնկ­րետ խոս­տում­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տրվել են: Իսկ ա­հա Նի­կո­լը, ըստ նույն հա­ղոր­դագ­րու­թյան. «Նշել է, որ կող­մերն աշ­խա­տում են նա­եւ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 9-րդ կե­տի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ»: Բնա­կա­նա­բար, նո­րից ընդգ­ծե­լով տրանս­պոր­տա­յին ա­պաշր­ջա­փակ­ման դեպ­քում «կող­մե­րի սու­վե­րե­նու­թյան եւ ի­րա­վա­զո­րու­թյան» մա­սին, ո­րը, սա­կայն, ո­րե­ւէ ռե­ալ կապ չու­նի տե­ղա­փոխ­վող բեռ­նե­րի անվ­տան­գու­թյան վե­րահս­կո­ղու­թյան թե­մա­յի հետ: Այդ­պի­սով, թե ինչ­պես է պատ­կե­րաց­նում Նի­կո­լը նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը, լի­նե­լո՞ւ է ռու­սա­կան հսկո­ղու­թյու­նը, ինչ­պես որ այդ փաս­տա­թուղ­թը նա­խա­տե­սում է, թե՝ ոչ, նշված հան­դիպ­ման գո­նե հրա­պա­րա­կա­յին հատ­վա­ծից ել­նե­լով, մնում է ա­նո­րոշ:

Այն դեպ­քում, երբ, ինչ­պես ցույց տվեց Բաք­վում Ա­լի­ե­ւի եւ Էր­դո­ղա­նի հան­դի­պու­մը, Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ փաս­տեց, որ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան մի­ակ այ­լընտ­րան­քը մնում է «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը՝ դրա թուրք-ազե­րի­ա­կան տրա­մա­բա­նու­թյամբ հան­դերձ:

Չնա­յած, Ա­լի­ե­ւից զատ, Էր­դո­ղա­նը եւս, տուն վե­րա­դառ­նա­լով, շատ ա­վե­լի պարզ ի ցույց դրեց այդ նույն ի­րա­վի­ճա­կը՝ էլ ա­վե­լի խո­րաց­նե­լով Նի­կո­լի ցայտ­նո­տա­յին վի­ճա­կը: Նախ, Էր­դո­ղա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Նի­կո­լին՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու հա­մար, դրա­նով, ի թիվս այլ հար­ցե­րի, նա­եւ փլու­զե­լով նի­կո­լյան այն ար­դա­րա­ցու­մը, թե դեռ Հա­յաս­տա­նի նախ­կին ղե­կա­վար­ներն են Ար­ցախն Ադր­բե­ջան ճա­նա­չել: Այ­սինքն, ե­թե «ճա­նա­չել են», այդ ին­չո՞ւ է Էր­դո­ղա­նը հենց Նի­կո­լից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նում: Բայց դա էլ մի կողմ. ա­մե­նա­ծանր հար­վա­ծը, ո­րը Էր­դո­ղա­նը հասց­րեց Նի­կո­լին, դա այն փաս­տի բա­ցա­հայ­տումն էր, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­ման խոչըն­դո­տը ոչ թե Հա­յաս­տանն է, այլ՝ Ի­րա­նը:

Թե ինչ է պետք սրա տակ հաս­կա­նալ, ան­գամ մեկ­նա­բա­նու­թյան կա­րիք չու­նի: Առն­վազն, որ ինչ­քան էլ նի­կո­լյան խուն­տան խո­սի նախ­կին­նե­րից, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» թույլ չտա­լուց, սու­վե­րեն տա­րած­քից եւ նման բա­նե­րից, մեկ է՝ Հա­յաս­տա­նը հասց­րել են այն վի­ճա­կին, որ թշնա­մին այն, որ­պես գոր­ծոն, պար­զա­պես չի տես­նում: Իսկ փաս­տը, որ Միր­զո­յան Ա­րոն ԱԺ ամ­բիո­նից ան­գամ չհա­մար­ձակ­վեց պա­տաս­խա­նել այդ հայ­տա­րա­րու­թյա­նը, էլ ա­վե­լի պարզ է ի ցույց դնում նի­կո­լյան խուն­տա­յի ի­րա­կան կեր­պա­րը:

ԻՆՉ ԱԿ­ՆԱՐ­ԿԵՑ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ

Չնա­յած, Էր­դո­ղա­նը դրա­նով նոր բան չա­սաց, ըն­դա­մե­նը պաշ­տո­նա­պես ընդգ­ծեց այն, ին­չի մա­սին բազ­միցս խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Բայց հենց դրա­նով նա մեկ շատ է­ա­կան մե­սիջ հղեց: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը հաս­տա­տում է, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», ըստ այդմ՝ տա­րա­ծաշր­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­պա­գա­յի հա­մար պայ­քա­րում է Ի­րա­նը, ու դրա տակ պետք է հաս­կա­նալ ռուս-իրա­նա­կան դա­շին­քը, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ Ի­րա­նից հե­տո, նա­եւ Ռու­սաս­տա­նը ո­րո­շեց Սյու­նի­քում հյու­պա­տո­սա­րան հիմ­նել: Հենց դրա­նով նա նա­եւ հաս­տա­տեց, որ ա­ռաջ գնա­լով «Զան­գե­զու­րի մի­ջանցք» գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ուղ­ղու­թյամբ, պետք է հենց ռուս-իրա­նա­կան դա­շին­քի հետ պայ­քա­րել: Ու նո­րից վե­րա­դառ­նում ենք հին հար­ցին. իսկ Էր­դո­ղա­նը կցան­կա­նա՞ նման պայ­քա­րի մեջ մտնել, ա­վե­լի ճիշտ՝ մին­չեւ վերջ այդ ուղ­ղու­թյամբ գնալ՝ չնա­յե­լով հե­տե­ւանք­նե­րին:

Ի­հար­կե, այս­տեղ էլ հե­ծա­նիվ հո­րի­նել պետք չէ: Հայտ­նի փաստ է, որ ի­րա­կա­նում պայ­քա­րը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ է, եւ կախ­ված նրա­նից, թե կշեռ­քի ծանր նժա­րը որ կող­մում կլի­նի, Էր­դո­ղանն ու Ա­լի­եւն էլ կհստա­կեց­նեն ի­րենց վերջ­նա­կան դիր­քո­րո­շու­մը: Բայց մի­եւ­նույն ժա­մա­նակ, գո­նե այս փու­լում Թուր­քի­ա­յից ե­կող ազ­դակ­ներն ա­վե­լի շուտ այն բա­նին են միտ­ված, որ Ան­կա­րան դեռ շարժ­վում է ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ե­թե ոչ ծաղ­կման հասց­նե­լու, ա­պա գո­նե հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դաշ­տում մնա­լու եւ թշնա­ման­քի չվե­րա­ծե­լու ուղ­ղու­թյամբ: Ինչ-ինչ, բայց քա­ղա­քա­կան «ծեր աղ­վես» Էր­դո­ղա­նը քաջ գի­տակ­ցում է, որ ի­րոք Սյու­նի­քը ոչ մի­այն Ի­րա­նի, այլ ՌԴ-ի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյան «կար­միր գիծ» է, որ հա­տել թույլ չտա­լու հա­մար նրանք պատ­րաստ են ընդ­հուպ՝ ռազ­մա­կան բախ­ման: Այն դեպ­քում, երբ Թուր­քի­ա­յի հա­մար թե­ման այդ սրու­թյամբ դրված չէ, եւ ե­թե ան­գամ Սյու­նի­քի ճա­նա­պարհ­նե­րը գոր­ծարկ­վեն ռուս-իրա­նա­կան տրա­մա­բա­նու­թյամբ, մեկ է, Ան­կա­րան է­լի իր շա­հը կու­նե­նա եւ ոչ փոքր շահ: Իսկ այն, որ Էր­դո­ղա­նի այ­ցի շե­մին Բա­քուն սկսեց խո­սել Մեղ­րի­ի եր­կա­թու­ղում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան հետ հա­մա­ձայն լի­նե­լու մա­սին, թե­րեւս ընդ­հան­րա­կան ակ­նարկ էր, որ թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մը կա­րող է նա­եւ այդ ձե­ւա­չա­փով շարժ­վել, ու այս­տեղ ամ­բողջ խնդի­րը հենց Նի­կոլն է:

Մի խոս­քով, այս ողջ ի­րո­ղու­թյու­նը բե­րել է նրան, որ Նի­կոլն այս պա­հին ոչ թե նույ­նիսկ մա­նեւ­րե­լու տեղ չու­նի, այլ հայտն­վել է ռուս-ամե­րի­կյան մի­ա­ժա­մա­նա­կյա ճնշման, ա­վե­լին՝ ա­ռանց կանգ­նե­լու սրվող ճնշման տակ եւ պետք է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նի: Ու նա­եւ ա­սել, թե Ա­լե­նի՝ Լոն­դո­նից բե­րած ազ­դակ­նե­րը բա­վա­կան են Նի­կո­լի հնա­րա­վոր ո­րոշ­ման մա­սին են­թադ­րու­թյուն­նե­րի հա­մար, թե­րեւս տե­ղին չի լի­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱՄՆ զինված ուժերը ստիպված են լքել նաեւ Իրաքյան ՔրդստանըԱՄՆ-ն քննարկում է ՌԴ-ի հետ լայնածավալ գործարքներ կնքելու հարցը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը. The New York Times

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված