Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելու Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ» Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian

«Հասել է պահը Արագա՞ծը տալու».ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏ

Մշակութային

Մայիս 9-ը մեր պատմության մեջ նշանավորվում է Եռատոնով`

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով, Շուշիի ազատագրմամբ և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձով: Եվ այս առիթով «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն, ազատամարտիկ ԱՇՈՒՂ ԱԼՄԱՍՏԻ հետ:

— Տիկին Ալմաստ, Դուք Ձեր ստեղծագործություններում հաճախ եք հիշատակում հայրենասիրությունը և գործով էլ եք դա ապացուցել. մասնակցել եք պատերազմին: Քանի որ Շուշիի ազտագրման օրն է՝ ի՞նչ կհիշեք օրվա խորհրդի հետ կապված:

— Ես Շուշիի ազատագրման ժամանակ գտնվում էի Շահումյանում: Ցնծում էի ապրում, ուրախությունից չգիտեի, թե ոնց էի պարում: Թեկուզ այդ ազատագրման ժամանակահատվածում էլ դեռ Շահումյանում կրակոցներ կային: Դեռ մեր ՀԱԲ-ի տղաները Շահումյանում էին: Իհարկե, Շուշիում էլ են եղել մեր տղաները: Ցավոք, ես չեմ եղել Շուշիում: Կուզենայի գնալ, տեսնել երկիրը պապերիս: Հողն ու ջուրը մաքուր, պարզ, զուլալ, անաղարտ` իր տերերի նման:

— Այդ օրերին Ձեր աչքի առջև նաև մահ եք տեսել:

-Ես մայր եմ, հայ կին եմ, քույր եմ և, բնականաբար, դրանք  ինձ վրա բացասական էին ազդում: Ամեն մի վիրավորի կսկիծը, ամեն մի ցավալի երևույթ տեսնում էի իմ մարմնի վրա: Կարծում էի՝ քույրս է, եղբայրս է, հայրս է, մայրս է: Սրանք բոլորը համեմատական էին ինձ համար: Եվ, բնականաբար, խոր վիշտ ու ցավ էի ապրում, սակայն վրեժով էի լցվում:

— Դուք նաև պատերազմի ժամանակ վիրավորվել եք:

— Այո, Շահումյանում՝ Բզնուխի, Էրքեջի տարածաշրջանում գանգային վնասվածք եմ ստացել: Հիմա երկրորդ խմբի հաշմանդամ եմ, բայց ես ինձ որպես հաշմանդամ չեմ տեսնում:

— Հայրենիքի նկատմամբ պարտքը դուք կատարել և կատարում եք Ձեր երգերով, զենքով: Այսօր երբ տեսնում եք հայրենիքի վիճակը, ի՞նչ ապրումներ եք ունենում:

— Պատրաստվում եմ սահման գնալ: Պատրաստվում եմ կանաց ջոկատ ստեղծել: Եվ երեկ երեկոյան խոսում էի մեր աղջիկներից մեկի` Սոսեի հետ, պատրաստվում ենք ջոկատ կազմել, վարժվել, աղջիկներին վարժեցնենք ու սահման գնանք: Միայն տղամարդիկ չէ, որ պետք է սահմանը պահեն: Կանայք էլ են սահմանում հարկավոր: Եվ ոչ ոք թող չասի՝ կինը պատերազմ կգնա՞… Այո, կինն ավելի հզոր, ուժեղ է, քան ինչ-որ մի խեղճ տղամարդ, որին ստիպողաբար են բերել այնտեղ: Եթե նա ոչ մի բանի պետք չէ, ավելի լավ չէ՞ ես գնամ, քան այդ տղամարդն իր ընտանիքը թողած գնա…Եվ հետո այդ ընտանիքի երեխան կարող է հորից ժառանգած չլինի ու վաղը լավ զինվոր դառնա: Խեղճ ընտանիքներից են չէ՞ ասպետներ ծնվում:

— Ներկա վիճակում, ըստ Ձեզ, կա՞ն ասպետներ:

— Իհարկե՝ կան… Այս մեր տղաները, որ բռնազբոս դուրս են գալիս ու հայրենիքի համար գնում են պայքարի, բա դրանք ովքե՞ր են: Նրանցից ամեն մեկը մի ընտանիքի լույս է ու ազգի ասպետ:

— Ցավոք, շատ ընտանիքների լույսեր մարեցին, ու նաև տարածքներ ենք զիջում:

— Մենք պետք է ունենայինք ճիշտ ղեկավար, հզոր մարդ: Կարծես թե մեր այն հզոր տղաները մի տեսակ չեն կարողանում իրենց գտնեն, ու կարծես թե հարմարվում ենք: Ես կին, մայր, աշուղ լինելով հանդերձ՝ չեմ կարողանում հարմարվել, երբ ամեն առավոտ սպասում եմ, որ էլի ինչ-որ մի տարածք պիտի հանձնեն: Եվ այսօր այն, ի՞նչ կարդացի, սա ուղղակի զավեշտ է և մեր երկրի համար վտանգավոր: Եվ մենք հայրենիք կորցնելու շեմին ենք կանգնած: Ասում է. «Դե Արագածն ինչ լեռ է որ, ամբողջ տարին ձյուն է գլխին, ո՞ւմ է հարկավոր Արագածը»: Այսինքն` հիմա արդեն հասել է պահը Արագա՞ծը տալու: Այսպիսի բան չի կարող լինել: Օրինակ` ես ոչ թե դեմ եմ տվյալ մարդուն, այլ դեմ եմ կատարված քաղաքականությանը, գաղափարին եմ դեմ: Իմ մոտեցումը՝  իմ երկիրն է, որ մեր զավակների միջոցով պետք է պահվի: Աղջիկներն ու կանայք էլ պետք է գնան պատերազմ: Կանայք էլ պետք է մասնակցեն, պետք է պահեն իրենց պատիվը: Տղամարդը պահում է, կինն էլ պետք է իր պատիվը պահի: Եթե ես պետք է նստեմ տանը, ու թուրքը գա մտնի տուն սպանի, բռնաբարի, դա ավելի պատվաբե՞ր է, քան ես զենք առնեմ և իմ, ընտանիքիս պատի՞վը պահեմ: Թող մեռնեմ, բայց պատվով մեռնեմ: Մենք ուզում ենք մեր երկրում տարածվի հայրենասիրություն, երկիրը պահպանելու, պաշտպանելու միջոց: Մեր երկիրը հզորանա, ու կարողանանք տարբեր պետությունների հետ բանակցել, զենք ներկրել, իսկ ինչո՞ւ չէ՝ սահմաններն ամրացնել: Եվ ոչ միայն մեր զորքով, այլև դրսից վարձկաններ բերենք, որ մեր սահմանը պահենք: Եթե մենք այդքան կոտրվել ու ուժ չունենք: Բայց կարծում եմ վարձկանների կարիք էլ չի լինի: Մենք մեր երկիրը կպահենք: Կանայք կդառնան զինվորներ: Կանայք տղամարդկանցից առավել զորեղ կկռվեն: Ես դրանում համոզված եմ: Կինը երբ վրեժ է ունենում, անկարելի է, որ կնոջ վրեժը կարողանա որևիցե մեկը փակի, հարթի, չթողնի, այդ վրեժը վերացնի կնոջ կողմից: Դա անհնարին է: Եվ որպես կին՝ այո, վրեժ կա իմ հոգում: Այն վրեժը, որ հայրենիքս տվեց զոհեր, հողեր են տալիս:

— Դուք բարձրաձայնում եք այս մասին, ինչո՞ւ մնացած աշուղներին չենք տեսնում՝ երկրում կատարվող իրավիճակի մասին խոսելիս:

— Մտավորականությունը՝ մանավանդ աշուղները, պետք է այսօր առաջին գծում լինեն և պաշտպանեն հողն իրենց երգով: Մենք մեր երգերով պետք է մտնենք ժողովրդի մեջ: Մենք այսօր քառասունից ավել աշուղներ ունենք, բայց խեղճ են: Ես չեմ հասկանում այդ խեղճ լինելն ինչից է գալիս: Իրենք ստեղծագործում են, և ով վատ բան է անում, պետք է գրեն` ա՛յ ապիկար, ետ դարձիր այդ ճանապարհից, չէ՞ որ դու հայ ես: Հազարումի բան կարելի է գրել: Այսօր ըմբոստ, մարտական երգեր պետք է գրվի, այսօր ժողովրդին ոտքի պետք է հանվի: Այսօր մեր տանը մնացած ժողովուրդը, որ անտարբեր է երկրի ու մեր այսօրվա իրավիճակին, նա էլ պետք է զգոնանա ու դուրս գա: Մենք պետք է բոլորս դուրս գանք: Մեր երկիրն այսօր վտանգված է:

— Նաև գիրք եք գրում:

— Վեց գրքի հեղինակ եմ, երևի երկուսն էլ շատ շուտով արդեն կպատրաստեմ, սակայն հովանավոր չունեմ տպագրելու: Այս պահին իմ գրքերից չորսը գտնվում են տպարանում: Ռուզանն ասաց` արի երկու գիրքը իմ կողմից ես տպեմ, բայց մնացածի համար հովանավոր գտիր: Ես էլ ո՞ւմ մուրամ՝ ինձ փող տվեք, որ գրքերս տպագրեն…

Ես կուզեմ մեր ժողովրդին ասեմ՝ հարգելի՛ ժողովուրդ, սիրեք մեր հայրենիքը: Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հա՛յ եղբայրներ, քույրեր դրսում` արտերկրում, թե ներսում, մենք պետք է դառնանք մեծ բռունցք: Սա վաղեմի պատմություն է, որ մեր հողերն ուզում են մեզանից խլել: Մենք գիտենք՝ սա միայն այսօրվա ղեկավարության մեղքը չէ: Սա մեր նախնիների մեղքն էլ է, որ ժամանակին չեն կարողացել անել այն, ինչ-որ պետք է անեին: Իսկ մենք այսօր պարտավոր ենք լինել ժողովրդի հետ: Պարտավոր ենք ուղղություն ցույց տալ մեր կառավարիչներին, որպեսզի մենք կարողանանք մեր հողում ապրել: Իսկ այն կառավարիչը, ով կմտածի, որ այս հողը մեզ պետք չի, որ այս հողը պիտանի չի, ինքը կարող է իրեն անպետք համարել ու հեռանալ: Մենք նման ղեկավարներ չենք ուզում: Եվ եթե չի ուզում որևիցե մեկը, որ ես իմ գրքերում իր անունը սև տառերով գրեմ, թող հայրենասեր դառնան, հայրենիքը պահպանեն, հայրենիքի համար պայքարեն: Մեզ հարկավոր է հզոր բանակ, զորք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված