Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատար Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Ուկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FT Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան ՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել է ՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն

ԱՄՓՈՓԵԼՈՎ 2015-Ը` «ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԸՆՏՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16
ԱՄՓՈՓԵԼՈՎ 2015-Ը` «ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԸՆՏՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ներկայացնում է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Եվ այսպես, ըստ «Իրավունք» թերթի`

ԹԱՏՐՈՆ ԵՎ ԿԻՆՈ

Թատրոնի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ է համարվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Թամար Հովհաննիսյանի «Վերջին կանգառ» ներկայացման մեջ վառ ու տպավորիչ կերպար կերտելու համար:
Ֆիլմում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ է համարվել ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ` Ելենա Արշակյանի 2006 թվականի Երեւան-Սոչի ողբերգական չվերթի 113 զոհերի հիշատակին նվիրված «Անավարտ թռիչք» ֆիլմում տպավորիչ կերպար կերտելու համար:
Կինոյում եւ թատրոնում մնայուն եւ լավագույն դերեր կերտելու համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ է համարվել Համազգային թատրոնի դերասան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: Ի դեպ, անցյալ տարի դերասանը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ նաեւ Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի:
Ըստ «Իրավունքի»` ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆ է համարվել սերիալներից հայտնի դերասան ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆԸ տարվա ընթացքում իր հիմնական մասնագիտությամբ զբաղվելու փոխարեն` տարօրինակ կրոնական կառույցներում ներգրավված լինելու եւ այն պրոպագանդելու համար:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ է համարվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊ) Ուսանողական թատրոնը` Տարվա ընթացքում ակտիվ գործունեության եւ երիտասարդներին թատերական արվեստում ճանապարհ հարթելու համար:
ՎԱՏԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆ է համարվել «Յանուս» թատրոնը` տարվա ընթացքում թատրոնի անունը առեղծվածային սպանության մեջ շրջանառվելու եւ ոչ կոռեկտ վերնագրերով ներկայացումներ բեմադրելու համար:
Տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ բեմադրված ներկայացումների շարքում ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ է համարվել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ բեմադրած «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը: Բեմադրությունը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` (ԱՍԱԼԱ) չորս տղաների մասին է, ովքեր 1981 թվականին Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը եւ տասնհինգ ժամ գրավյալ պահելուց հետո հասան նրան, որ հարցը միանգամից տեղափոխվեց ֆրանսիական դատարան: Իսկ գործողությունը ծավալվում է հենց այդ դատի շուրջ:
Իսկ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ է համարվել Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար ՎԱՀԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ` «Զգացողությունների թանգարան» ներկայացման համար, 100 տարի անց Հայոց ցեղասպանության դառն ապրումները պատկերավոր բեմադրելու համար: Բեմադրիչի յուրահատուկ անդրադարձը թերեւս առանձնանում է իր ոճով ու ասելիքով, որն իսկապես թանգարանային համակարգով, մի քանի սենյակներում շրջելով, հանդիսատեսին 15 րոպեում ապրեցնում է մի քանի իրարամերժ զգացողություններ` զզվանք, ատելություն, ամոթ, սեր ու նույնիսկ ուրախություն:
Տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐ է համարվել, ռեժիսոր, մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ, «ԱՆԱՀԻՏ» մուլտֆիլմի կապակցությամբ` շուրջ մեկ տարի մուլտֆիլմը կինոթատրոնների էկրաններին լինելու եւ հանդիսատես ունենալու համար:
ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ է համարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում ներառված, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «Զույգ արեգակներ» նոր բալետային ներկայացումը: Պարավեստի լեզվով Նարեկացու խոսքի բացառիկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարի գունային պլաստիկան ու Արշիլ Գորկու վերացական մտածելակերպը, որոնց երաժշտական շունչ էին հաղորդում Մաշտոցի շարականները, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Աշոտ Արեյանի երաժշտությունները, ցուցադրում էր այն ամենը, ինչը հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում եւ հանձնել համաշխարհային մշակույթին:


ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ՁԱՅՆՆ Է


Երգարվեստի բնագավառում  լավագույնն է համարվել ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ` ազգային երգը պահպանելու եւ հայրենասիրական երգերով ազգի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար:
Օպերային արվեստի բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻՉ է համարվել Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ` տարվա ընթացքում միջազգային մեծ բեմերում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար:
Էստրադային ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ է համարվել ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ` տարվա ընթացքում ակտիվ գործունեության եւ Սահմանամերձ գյուղերին աջակցելու համար: Մասնավորապես` երբ ամիսներ առաջ ողջ հանրությունը քննարկում էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն անցկացնելու, թե չանցկացնելու հարցը, երգչուհին հայտարարեց, որ տոնակատարություններից գոյացած իր ողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներով) եւ կփոխանցի Բաղանիսի գյուղապետարանին` ինչ-որ չափով փարատելու սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը: Տարեվերջին երգչուհին կատարել էր խոստումը` նրա նվիրաբերած գումարի շնորհիվ սահմանամերձ Բաղանիսի եւս երկու թաղամաս ապահովվեց գիշերային լուսավորությամբ:
«Իրավունքի» կողմից երգարվեստի բնագավառում ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԳՉՈՒՀԻ է համարվել ԵՎԱ ՌԻՎԱՍԸ` տարվա ընթացքում իր անվան շուրջ շինծու սկանդալներ ստեղծելու համար:

ԱՍՄՈՒՆՔԸ ԹԱՄԱԴԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ


Պոեզիայի բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՍՄՈՒՆՔՈՂ է համարվել ՀՀ վաստակավոր արտիստ ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ` տարվա ընթացքում տարբեր բեմերից հայ պոեզիան անաղարտ հնչեցնելու համար: Իսկ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՍՄՈՒՆՔՈՂ է համարվել ԼԻԱՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ` ասմունքը թամադայության վերածելու համար:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականության ասպարեզում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՈՂ է համարվել թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ` շուրջ երեք տասնյակի հասնող վրացերենից հայերեն գրքերի թարգմանության, Վրաստանում մայրենին պահպանելու եւ հայ-վրացական գրական ամրապինդ «Կամուրջ» լինելու համար:
Գրադարանային ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ է համարվել ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան գրադարանը` տարվա ընթացքում անտիկ գրական միջոցառումներ անցկացնելու,  ընթերցողներին արդի գրողների հետ մերձեցնելու համար: Ինչպես նաեւ Իսահակյանական եռատոնի` Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 եւ գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակների կապակցությամբ:

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Նկարչության բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԿԱՐԻՉ է համարվել ՀՀ վաստակավոր նկարիչ ԹԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` իր «Ունայնություն» հավաքածուով Հայաստանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում (Ստամբուլ, Գերմանիա, Իտալիա) ցուցահանդեսներով ներկայանալու համար:


ՊԱՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ


Պարի բնագավառում ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲ է համարվել Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՆ»` Ռուսաստանում ու Եվրոպայում հայկական պարը զարգացնելու եւ տարածելու համար:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ


Թանգարանային ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՆԳԱՐԱՆ է համարվել Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան-ինստիտուտը` «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագրի համար, որն անդրադարձել էր 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին եւ այլ վկայություններին:
Իսկ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԹԱՆԳԱՐԱՆ է համարվել` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը` անմխիթար վիճակի համար:

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

Ի դեպ, «Իրավունքն» այս տարի եւս չի անտեսել նաեւ այն արվեստագետներին, որոնց համար 2015-ը հոբելյանական էր.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ համարվել է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ` թատերարվեստում եւ կինոարվեստում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆԸ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ, թատրոնում եւ կինոյում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նույնպես «Իրավունքի» կողմից համարվել է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ` կես դար ռուսական դրամատիկական թատրոնը ղեկավարելու համար:
Տարին հոբելյանական էր նաեւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար` 2015-ին լրացավ նվագախմբի 90-ամյակը, որը սակայն ֆիլհարմոնիկցիները կնշեն այս տարվա գարնանը: Այդ կապակցությամբ «Իրավունք» թերթի կողմից ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ է համարվել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. 2015-ի լավագույն եւ վատագույն ֆիլմերն ու փառատոներն այս տարի կընտրվեն iravunk.com կայքում ընթացող քվեարկության արդյունքներով, որոնք կամփոփվեն եւ կներկայացվեն թերթի հաջորդ ուրբաթօրյա համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական բանակը կարող է մտնել Զապորոժե այս ձմռանը. Ուկրաինական հրամանատարԱրթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ 1․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումներըՈւկրաինայի պողպատաձուլական արդյունաբերությունը կանգ է առել ռուսական հարվածներից հետո. FTՄանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԿոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համարՔվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանՇՏԱՊ. 36-ամյա գործարարին մահացած են գտել. Հրապարակ Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվելԵրևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ, կրակը մարվել էՇՏԱՊ. Հայաստանի կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալությունԿիևը ծխի մեջ է. բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը (Տեսանյութ)ՌԴ Պետդումայի ընտրությունները բոյկոտելու արեւմտյան ծրագիրը ձախողվեց2026 թվական. Ի՞նչ կբերի Հրե ՁինԶելենսկին կրկին ցանկանում է «հաղթել Ռուսաստանին 40 օրում»Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. ԿոպիրկինԵրևան–Մոսկվա չվերթները ուշանում են․ ՌԴ-ում օդային տարածքի սահմանափակումներ ենԹե բա 82 միլիոն դրամ էլ դեռ ես եմ ներդրել փողոցի լայնացման և բորդուրների համարՀորոսկոպ. Քիրոնի հետադարձ շարժումը բոլորին վերադարձնում է 2018 թվականՌուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. ՍոբյանինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված