Շատ տխուր, վտանգավոր ժամանակներ ենք ապրում. ՆԱՆԵ
Արխիվ 16-20
Այսօրվա iravunk.com-ի զրուցակիցն է գրող՝ բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ ՆԱՆԵՆ:
Թեման՝ հանրակրթական դպրոցի ծրագրերային փոփոխության տիրող աղմուկն է:
Շատ քչերն են համաձայն, որ դպրոցական դասագրքերում ավելացնեն նոր հեղինակների, որովհետև նրանց ստեղծագործործություններում արժեք չեն տեսնում: Անգամ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դասախոսական անձնակազմը մերժում է այն ծրագիրը, որոնցով պատրաստվում են դասավանդել դպրոցում:
-Ի՞նչ չափորոշիչներով են ուղղորդվել ընտրելով հեղինակներին:
-Չափորոշիչների համար ամենակարևորը ի վերուստ օժտվածությունն է և արժեքային ճիշտ համակարգը: Միայն ճիշտ արժեքները չկորցնելով մենք կարող ենք մեր վաղվա օրը, մեր մատաղ սերունդը, մեր մանուկներին, երիտասարդներին չկորցնել: Եվ Աստծո առաջ էլ մեծ մեղք է դեռ չկազմավորված հոգիներին՝ սկսած մանկապարտեզից և հետո դպրոցում, դեռահաս տարիքում գայթակղելը: Չարի, անկումի արժեքներ սերմանելով՝ նրանց մեջ ուղղակի կարելի է ջնջել մարդը: Եթե ուղղորդողը չարի արժեքներն են, մարդուց ոչինչ չի մնա:
-Անդրադառնանք եկեղեցու պատմություն առարկային: Այսօր, երբ հանեցին եկեղեցու պատմությունը դպրոցական դասագրքերից միացրեցին պատմության հետ, դա ևս ծրագի՞ր էր:
-Միանշանակ, հավատն ու մեր առաքելական եկեղեցին հայոց գոյատևության ամենկարևոր հիմնասյուներից են: Առանց պետության հնարավոր է ապրել և…ապրել ենք, որովհետև չենք կորցրել մեր հավատը, որովհետև խմբվել ենք մեր Եկեղեցու շուրջ, որովհետև ՛՛Հայր մեր՛՛-ով է մեր օրը բացվել: Մեզ շատ հզոր երկրներ չեն հանդուրժում նաև հենց այն պատճառով, որ ողջ աշխարհում առաջինն ենք պետականորեն քրիստոնեություն ընդունել: Իսկ մենք արդեն հավատի դեմ ենք գործում, կարծես քիչ էին խորհրդային անաստված տարիները: Միայն թե, այս անգամ աթեիզմից ավելի սարսափելին են մարդկության համար պատրաստում գլոբալիստները՝ սատանիզմ… Չնայած, եթե Աստծունը չես, արդեն չարինն ես:
-Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գրողներին:
-Շատ տխուր, վտանգավոր ժամանակներ ենք ապրում և պետք է գիտակցված անցնել այդ ճանապարհը: Առանց ճանաչելու այսօրվա վտանգները՝ անհնար է առաջ գնալ: Կմաղթեի, որ այսօրվա գրողներն ապրեն հայրենիքի զինվոր լինելու գիտակցությամբ, և իրենց գրչով, իսկ երբ պետք է՝ զենքով նաև, ազգի ու հայրենյաց պահապաններ դառնան:
Նունե Զաքարյան
Հ.Գ. Զրույցի շարունակությունը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում