ԵՄ-ը 3 մլրդ եվրո է հատկացնում երկրներին համավարակի հետևանքները հաղթահարելու համար. ТАСС
Արխիվ 16-20
Եվրոպական Միությունը 3 միլիարդ եվրո է հատկացրել հարևան 10 երկրներին՝ կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, ԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել: Սա երկրներին հատկացված ամենամեծ գումարն է:
Նաև միության 9 այլ գործընկերներ ստացել են ֆինանսական աջակցություն: