Վիզային ռեժիմի վերացման համար Թուրքիան պետք է բարեփոխի իր հակաահաբեկչական օրենսդրությունը. Եվրահանձնաժողով
Արխիվ 16-20
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու ժամկետի համաձայնեցումն անհնար է առանց Անկարայի հակաահաբեկչական օրենսդրության բարեփոխման:
«Մենք վիզայի հարցով ինտենսիվ բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ, և ես ցանկանում եմ պարզաբանել, որ ազատականացումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը կատարի անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
Մենք խոսում ենք Թուրքիայի հետ շատ բարդ հարցերի լուծման մասին: Ես հուսով եմ, որ դա կհաջողվի անել, սակայն պարտադիր չէ, որ դա տեղի ունենա սահմանված ժամկետում: Դա մասնավորապես վերաբերում է Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրությունը փոփոխելուն»-, ասել է նա: