Հրանտ Սարաֆյանը մեր լրագրողական հանրույթի եզակի սկզբունքային, պարկեշտ լրագրողներից է. Դավիթ Ջամալյան
Արխիվ 16-20
«Հրանտ Սարաֆյանը մեր լրագրողական հանրույթի եզակի սկզբունքային, պարկեշտ լրագրողներից է: Եվ հարցն էլ այնպես էր ձեւավորված, որ չէր հուշում, որ վարչապետը պետք է հունից դուրս գար: Այն դեպքում, երբ լրագրողի հարցադրումը (եթե իսկապես գործ ունենք պետական գործչի հետ-Դ.Ջ. ), իր համար օգտակար էր»,- «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Կապանում` վարչապետի հայտնի ասուլիսի ընթացքում, «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի` Սորոսի հիմնադրամի հետ կապված հարցին եւ վարչապետի ջղաձիգ պատասխանին, ասաց հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ, նկատելով.
- Մենք ականատես եղանք վարչապետի ոչ ադեկվատ ռեակցիային, ինչը խոսում է այն մասին, որ կախվածությունը այդ սորոսական կառույցից, ցավոք սրտի բոլոր կրիտիկական սահմաններն անցել էր: Իսկ հարցադրումն ինչպիսի՞ն էր, որ բարձրագույն իշխանության ներսում կան Սորոսի ֆոնդի հետ ասոցացվող, Ջորջ Սորոսի արժեքային համակարգը կրող ,նրա հիմնական քաղաքական ուղղությունները մեր երկրում կենսագործողներ: Փաստորեն մենք տեսնում ենք, որ վարչապետը չի նկատում այս վտանգը, ինչը շատ մտահոգիչ է: Որովհետեւ ամբողջ պրոգրեսիվ աշխարհը նկատում է, բայց մեր վարչապետը չի նկատում: Իսկ հակասորոսոկանությունը հենց մեր ժամանակների հարաճուն թրենդն է: Արեւլյան Եվրոպայի բազմաթիվ առաջնորդներ այդ մասին խոսում են բացահայտ: Օրինակ, Ավստրիայի վարչապետը Սորոսին համարում է չարիք, մենք գիտենք, որ 2018թվականին Հունգարիան պաշտոնապես արգելեց այդ ֆոնդի գործունեությունը իր տարածքում, որովհետեւ Սորոսիֆոնդը իր կառույցների միջոցով` զբաղված էր ապօրինի ներգաղթի խրախուսման լոբբինգով: Իռլանդիայում կա լրջագույն դիմադրություն սորոսականության հանդեպ, որովհետեւ այդ կառույցը այնտեղ զբաղված է աբորտների օրինականացման պրոպագանդայով:
Այսինքն հակասորոսականության գաղափարը, ըստ էության ենթադրում է աշխարհի քաղաքակրթական ստրուկտուրայի քանդում` եւս սա ընկալում են ամենուր: Բայց մեր վարչապետը, փաստորեն դա չի նկատում:
Այն դեպքում, որ պետք է բոլորը հասկանան, որ մի կառույց, որը ֆինանսավորել է տարաբնույթ ապազգային, հանրային լրջագույն դժգոհություն առաջացնող պրոյեկտներ` չի կարող շարունակել մնալ մեր երկրում:
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում ավելի ուշ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ