«10, 20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿՄՈՒԾԵՍ` ԿՄԱՍՆԱԿՑԵՍ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 16-20
Նոր Հայաստանում ուսանողների իրավունքներն առավել քան ոտնահարված են, իսկ «սուպերնախարարը» փորձում է ամեն բան անել, որպեսզի ճիշտ հակառակը ցույց տա: Մեր տեղեկություններով` Երեւանի պետական համալսարանում ուսանողներին չեն թողնում մտնել քննասենյակ` առանց վարձի մինչեւ վերջին լուման վճարելու: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում քննարկվեց, հետագայում նաեւ օրենքի ուժ ստացավ ուսման վարձը ամեն ամիս տարաժամկետելու որոշումը: Սակայն ինչպես տեղեկացնում են բուհից, պետք է նախ պայմանագիր կնքել բուհի հետ, նոր վճարել ամիս առ ամիս: Սակայն անհասկանալի է մնում, եթե կա նման օրենք` ամեն ամիս վճարելու, ապա ինչո՞ւ են ուսանողին զրկում քննությանը մասնակցելու իրավունքից` 10 կամ 20 հազար դրամ պակաս վճարելու համար: Մեր աղբյուրի պնդմամբ` ուսանողներին կանգնեցրել են փաստի առաջ եւ պահանջել գնալ եւ բերել այդ 10, 20 հազարական դրամները, որից հետո նոր կմասնակցեն քննությանը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ