3D տպիչի օգնությամբ՝ ուսանողները պատրաստել են ռոբոտացված ձեռք
ՀասարակությունՍարքավորումը բաղկացած է երկու մասից - 3D տպիչի վրա ամրացված ձեռքից ու ձեռնոցից և նրան կից սենսորներից: Մարդը հագնում է ձեռնոցներ, իսկ մանիպուլյատորը կրկնում է դաստակի շարժումները:
Նախագծի ղեկավարների խոսքերով, վերահսկիչ համակարգը կարդում է սենսորների տվյալներ և այն ուղարկում ձեռքի մոդելի կառավարման համակարգին, իսկ երկրորդ վերահսկիչը անմիջականորեն ղեկավարում է ձեռքը: Ողջ տեղեկատվությունը փոխանցվում է անլար ցանցի միջոցով:
Այս սարքավորումը ի սկզբանե նախատեսված է եղել կիրառել տիեզերքում, որը թույլ կտար, որ առանց տիեզերագնացների մասնակցության իրականացվեին վերանորոգման և այլ աշխատանքներ: Սակայն մասնագետները կարծում են, որ «ռոբոտի ձեռքերը» կարող են կիրառվել նաև բժշկության ասպարեզում:
Այն կարող է կիրառվել որպես «մարզիչ» այն հիվանդների համար, որոնք ինֆարկտից կամ վիրահատությունից հետո պետք է վերականգնեն ձեռքի մկանների աշխատանքը: Իսկ առողջ ձեռքի պարագայում, այն կարող է օգնել մարզել ձեռքի մկանները և վերականգնել նրանց տոնուսը:
Աղբյուրը՝ medportal.ru