Թրամփը բողոքել է լուսային նոր լամպերի պատճառով նարնջագույն տեսք ստանալու համար
Արխիվ 16-20
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանի շուրջ հանդիպման ժամանակ խոսել է նոր էներգախնայող լամպերից, որոնց պատճառով ինքը նարնջագույն է երևում:
«Նրանք վերացրել են հին լամպերը, որոնց մարդիկ սովոր էին: Նոր լամպը շատ ավելի թանկ է և շատ տհաճ է ասելը, որ այն տգեղացնում է: Դա ինձ համար կարևոր է: Այն կարծես նարնջագույն է դարձնում քեզ, իսկ ես չեմ ցանկանում նարնջագույն երևալ»,- նախագահի խոսքը մեջբերում է independent.co.uk-ը:
Թրամփը հավելել է, որ ցանկանում է Սպիտակ տան որոշ սենյակներում փոխել նարնջագույն երանգ տվող էներգախնայող լամպերը:
Աղբյուրը նկատում է, որ Թրամփի մաշկի նարնջագույն երանգը պարբերաբար քննարկումների առարկա է դառնում համացանցում: Ոմանք ենթադրում են, որ նախագահը չարաշահում է արհեստական արևայրուքը: