ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎԻՆ. «ՄՏՔԻ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ»` «ԲԱՔՈՒ-ԾԱՌ»-Ի ԴԵՄ

07.07.2017 13:55 Հրապարակումներ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱԿԱԴԱՐՁԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎԻՆ. «ՄՏՔԻ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ»` «ԲԱՔՈՒ-ԾԱՌ»-Ի ԴԵՄ

Օրերս Ադրբեջանից վերադարձած, իրեն «ռուս մտավորական» անվանող, գրող, հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը վերադարձել է Ադրբեջանից, որտեղ մեկնել էր Իլհամ Ալիեւի հրավերով եւ արժանացել շատ բարձր մակարդակի ընդունելության: Այդ ընդունելությունից Պրոխանովը լիովին կորցրել էր ինքնատիրապետումը եւ դեռ Ադրբեջանում գտնվելիս ձոներ չէր խնայում` Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւների հասցեին: Մոսկվա վերադառնալիս նա իր «Զավտրա» (,իՈՉՑՐՈե) թերթում հրապարակեց «Բաքու-ծառ» (,ըՈՍց-ՊՐպՉՏե) վերտառությամբ հոդվածը, որտեղ շարունակեց հրճվել Ադրբեջանով եւ Ադրբեջանի կառավարող զույգով:

Ի պատասխան դրա` ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հոդվածով հանդես եկավ Iravunk.com կայքում, որը վերնագրեց «Մտքի պոռնկություն» (,կՐՏրՑՌՑցՓՌÿ ՎօրսՌե): Իր հոդվածում Հ. Բաբուխանյանը, անդրադառնալով Պրոխանովի հոդվածին, գրում է. «Դատելով Պրոխանովի մտքի գոհարներից, որոնք այդ «կայսերապաշտը» դուրս է տալիս, նրան Ադրբեջանում այնքան են «կերակրել», որ նա ամբողջությամբ մոռացել է իր «գաղափարական հիմքերը» եւ սկսել է պարել եւ երգել ադրբեջանցիների համար: Ցավալի է տեսնել, ինչպես երբեմն հարգված, տարիքն առած մարդը, որն իրեն ներկայացնում է որպես գրեթե ռուսական գաղափարախոսության ստեղծողը, հանկարծ վերածվեց Ալիեւներին ծառայող պալատական ծաղրածուի, երբ որ վերջիններս նրան մատով կանչեցին եւ շոյեցին»: Այնուհետեւ Հ. Բաբուխանյանն անդրադառնում է Պրոխանովի հոդվածում առկա մի շարք ստերի եւ կեղծիքների, որոնք վերաբերում են 1990թ. Բաքվի դեպքերին, ապա` 1994թ. կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման հանգամանքներին, ինչպես նաեւ` ապրիլյան պատերազմի իրադարձություններին:
Պրոխանովի այն դիտարկմանը, թե «Նոր ադրբեջանական քաղաքակրթությունը կառուցվում է Ադրբեջանում բնակվող բոլոր ժողովուրդների, մշակույթների, լեզուների եւ ավանդույթների սիմֆոնիայի վրա», Հ. Բաբուխանյանը հակադարձում է. «Ավելի ստոր եւ ցինիկ միտք դժվար է պատկերացնել: Այդպիսի բան գրել մի երկրի մասին, որտեղ հերոս են համարում մսագործ Սաֆարովին, որը գիշերը կացնահարել է քնած ծառայակցին` միայն նրա համար, որ վերջինս հայ էր... Մի՞թե Պրոխանովը չի կարդում ադրբեջանական մամուլը, չի լսել այդ երկրի ղեկավարության ագրեսիվ ելույթները, ոչինչ եւ երբեք չի իմացել ադրբեջանական գազանությունների մասին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, իրենց կողմից օկուպացված Շահումյանի շրջանում եւ Նախիջեւանում, որտեղ ադրբեջանական ֆաշիստները իրականացրին հայերի ցեղասպանություն` հայերի իսկ պատմական հայրենիքում, եւ որտեղ այսօր չկա ոչ մի հայ: Եթե Պրոխանովն այդ ամենը չգիտեր, ապա ինչպիսի՞ քաղաքական գործիչ եւ գրող է նա, իսկ եթե գիտեր` ապա ինչպիսի՞ հումանիստ եւ մարդ է նա»:
Հոդվածի վերջում Հ. Բաբուխանյանը մի շարք հարցադրումներ է անում. «Ինչո՞ւ Պրոխանովը ամբողջ ուժով փորձում է փչացնել Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասում ունեցած միակ դաշնակցի հետ: Ինչո՞ւ է հարվածում ռուս-հայկական հարաբերություններին եւ դրանով իսկ Ռուսաստանին»: Հ. Բաբուխանյանը կոչ է անում բոլոր իրական հայրենասերներին փակել տարբեր տեսակի սադրիչների ճանապարհը` լինեն նրանք «դեմոկրատական ազատությունների», թե «ազգայնական եւ կայսերապաշտական» քողի տակ:
Հ.Գ.-«Մտքի պոռնկություն» հոդվածը ռուսերեն կարող եք կարդալ այսօր լույս տեսած ,ԸՐչցՎպվՑօ ծպՊպսՌ ԸՐՎպվՌՌե թերթում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА