Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում
Սկսում է հասկանալի դառնալ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր Իրանում:
Այսպես, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հերքել է տարածված լուրը ինչպես իսրայելյան հրթիռային հարձակման, այնպես էլԽորհրդի արտահերթ նիստի մասին։
Բայց միաժամանակ իրանական աղբյուրները հաստատում են, որ Սպահանի ավիաբազայի մոտ միայն մի քանի անօդաչուներ են ֆիքսվել եւ ոչնչացվել ՀՕՊ-ի կողմից։
Արեւմտյան աղբյուրներից` Fox News-ը հայտնել է Իսրայելի կողմից Իրանի տարածքին «սահմանափակ» հարվածիմասին` վկայակոչելով ԱՄՆ ռազմական աղբյուրին։
Միևնույն ժամանակ, CNN-ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին, հայտնում է, որ Միացյալ Նահանգները չի աջակցել Իսրայելի պատասխան հարվածին Իրանին։
Նման է, որ Իսրայելի պատասխան հարվածն ունեցել է մի քանի անօդաչու Իրան հասցնելու տեսք, որոնց մասամբ որսացել է ՀՕՊ-ը, միգուցե մեկ-երկուսն էլ ինչ-որ տեղ պայթել են: Արդյունքում, հիմա Իսրայելը կարող է ասել, թե` պատասխանեցի, բայց մեծ պատերազմ չառաջացնելու համար` «սահմանափակ»: Իրանն էլ կասի` մեկ-երկու անօդաչուն ի՞նչ պատասխան է, որ հրթիռներ արձակենք:
Արդյունքում, նման է, որ մեծ պատերազմը առնվազն հետաձգվում է, ինչը ձեռնտու է բոլորին: