ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. Politico Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն «Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին Ադրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն Սիմոնյան ՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին Զարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմաց Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ) Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան

Փաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան

Տեսանյութեր

«Իրավունքի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության անդամ ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«ՑԱՎՈՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻ ՕՐԱԿԱՐԳ, ՈՐԸ ԼԱՅՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԿԱՊԱՀՈՎԻ»

— Ոսկեպարում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք, ինչո՞ւ համախմբում տեղի չի ունենում տավուշցիների պայքարի շուրջ:

— Ուզում եմ մի փոքր ավելի ետ գնալ: Երբ 1994 թվականին, պատերազմից հետո այդ զինադադարը կնքվեց՝ մոտ երկու տարի անց Ադրբեջանը սկսեց իր աշխատանքներն ակտիվացնել։ Գազամուղ, նավթամուղ կառուցելով` իր կարողությունները մեծացնելու ուղղությամբ քայլեր կատարեց: Իհարկե, դա ժամանակ էր պահանջում: Որքան էլ այնտեղ հարստացան միլիարդներով եւ նավթային բարիքներով, այնուամենայնիվ, կարողացան ունենալ առավել մրցունակ դիրքեր՝ բանակ, բյուջե, պահուստներ:

Ի՞նչ արեցինք մենք: Ցավոք սրտի, լոպազացանք մեր հաղթանակով: Տարիների ընթացքում քաղաքական եւ տնտեսական բալանսը լիովին փոփոխվել է` ի վնաս Հայաստանի: Մենք հաճախ սկսել ենք պաթոսային կերպով խոսել, սակայն տեսնելով նաեւ, թե ի՞նչ տեղի ունեցավ: Իսկ այս իշխանության կողմից դրվեց այն թեզը շրջանառության մեջ, թե` մենք ոչ մեկ ենք, ոչինչ ենք, մեզ հետ ինչպես ցանկանան, կվարվեն եւ մեզ պետք է թելադրեն, թե ինչ անենք: Արդյունքում` ստացվում է երկու տրամագծորեն հակառակ քարոզչական ազդեցությունների տակ է գտնվել մեր ժողովուրդը վերջին 30 տարիների ընթացքում:

Մենք խնդիր ունենք հասկանալու, որ դիվանագիտությունը որքան էլ ճկուն լինի՝ դրա տակ պետք է լինի տնտեսական հիմք, որպեսզի ունենաս նաեւ ռազմական հիմք: Քանի դեռ դա չունես, հաջորդ անգամ ասելու են` որքա՞ն կարող ենք ձեզ օգնել: Մեր հասարակության պահանջը իշխանությունից պետք է լինի մեկ բան՝ ունենալ տնտեսություն: Ինքս ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից տեսնում եմ տարբեր տրամադրությունների փոխանցում հասարակությանը: Ի վերջո, մեր հասարակությունն իրականությունն ընկալելու խնդիր ունի: Ինքս` որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, գտնում եմ, որ քարտեզների իրավական հիմքերը պետք է տրամադրեն, որպեսզի այս խնդիրը ընկալելի լինի, կամ հասկանանք` լուծում պե՞տք է, թե՞ այս իրավիճակը շարունակելու է մնալ:

— Ժամանակին Ձեր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էր փողոցային պայքարի նախաձեռնողներից մեկը, բայց տեսանք, որ արդյունք չունեցավ։ Որքանո՞վ է հնարավոր, որ այսօր եկեղեցու շուրջ կստացվի այդ համախմբումը:

— Որքան էլ փորձենք կանխատեսել, թե կան որոշակի փաստեր, բայց, միեւնույնն է, կյանքը կանխատեսել հնարավոր չէ: Հարցին պետք է մոտենալ նաեւ այս տեսանկյունից: Ո՞վ կարող է բացառել, որ` այո՛, եկեղեցին կարող է հաջողել: Դրա նախադրյալները կան, բայց ասել, որ ամեն ինչ լավ է լինելու եւ միանշանակ հաջողելու ենք` ես նման գնահատականներ չեմ տա: Ցանկացած իշխանություն ունի սկիզբ եւ ավարտ: Շատ կարեւոր է, որպեսզի իշխանափոխությունը, իմ խորին համոզմամբ, տեղի ունենա ոչ միայն մերժելու հիմքով: Ինչ վերաբերում է համախմբման հարցին, պետք է նշեմ, որ նման երեւույթ ընդդիմության մեջ տեղի չի ունենում: Ընդդիմադիր ուժերի առանձին մղումները իշխանափոխության հարցում ազնիվ են, բայց ընդհանուր հայտարարի գալու մասով կա զիջելու խնդիր։ Պարզ է, որ ժողովուրդը գնում է լիդերի ետեւից, իսկ իրենք լիդերի հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Նույնիսկ ընդդիմության մեջ կա հարցադրում` արդյո՞ք արդարացված է Ազգային ժողովում մնալ, ի՞նչ են տալիս այդ մանդատները: Անգամ Ալեն Սիմոնյանն է կանգնում եւ հայտարարում` հրաժարական տվեք։ Եթե այդքան շատ եք ուզում, որպեսզի այս կառավարական համակարգը լուծարվի, եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ դրե՛ք մանդատները եւ այսպես, թե այնպես կգնանք նոր ընտրությունների։ Խոսելով նաեւ արտախորհրդարանական, ինչպես նաեւ իմ քաղաքական ուժերի բացերից՝ պետք է նշեմ, որ մենք էլ, ցավոք սրտի, չենք կարողանում ձեւավորել մի օրակարգ, որը լայն համախմբում կապահովի։

«ԵՐԿՐՈՒՄ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ Է՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ն, ՆՈՐ ԸՆՏԱՆԻՔ ՉԿԱԶՄԵ՞Ն»

— Ընդհանրապես Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է տեսնում ստեղծված իրավիճակի ելքը:

— Ելքը՝ դա իրական, ազնիվ, անկեղծ համախմբումն է, քանի որ Հայաստանում չկա մի լիդեր, ով դուրս կգա հրապարակ, կասի որ ես այս պրոցեսն անում եմ, եւ լայն համախմբում կլինի։ Պետք է քաղաքական ուժերը համախմբվեն, հասարակությանը տան ծրագրեր եւ գաղափարներ, քանի որ մեզ մոտ այդ ամենը թերագնահատված է, եւ, ասես, լուրջ չեն վերաբերվում։ Անգամ ծրագրերից, անվտանգությունից խոսելը, ասես, երկրորդական է։ Մեզ պետք է հասկանալ՝ ի՞նչ ունենք եւ ո՞ւր ենք գնում։ Մենք՝ քաղաքական ուժերս, այդ ամենի մասին քիչ է, որ խոսում ենք։ Լավ օրից չէ, որ այս վիճակը սահմաններին շարունակվում է։ Ինքս կոչ եմ անում պահանջել իշխանությունից զարգացնել տնտեսությունը։ Եթե չկա զարգացում տնտեսության մեջ, անվտանգություն էլ չի լինելու, ձեր կյանքն էլ չի լավանալու, արտագաղթն էլ է լինելու, անարդարություններն էլ են լինելու եւ այսպես շարունակ։ Չկա դրա հասարակական պահանջը։ Ինչո՞ւ, որովհետեւ չեն տեսնում այն քաղաքական ուժերին, որոնք կգան եւ կձեւակերպեն դա ու կմատուցեն իրենց, որպեսզի իրենք էլ դրան աջակցեն։

— Իշխանական մամուլը վերջին շրջանում բավական քննադատորեն մոտեցավ, որ ստեղծված իրավիճակում Արթուր Վանեցյանը որդու հարսանեկան արարողությունն է իրականացնում։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքներին եւ մեկնաբանություններին։

— Գիտեք, երբ նոր ընտանիք է կազմվել, եւ այդ չարության դոզան, որը շատ դեպքերում մեկնաբանվում էր իշխանական ֆեյքերի կողմից, փորձում են որեւէ ճնշման միջոց ու նեգատիվության ուժ ստեղծել։ Այսինքն՝ իշխանության անդամները չեն ամուսնանո՞ւմ։ Կամ ենթադրենք երկրում այս վիճակն է՝ ընդդիմության անդամները չամուսնանա՞ն, նոր ընտանիք չկազմե՞ն։ Նիկոլ Փաշինյանը, իր աշխատակազմում վեր ընկած որոշակի զանգվածներ տխրու՞մ են, երբ մի նոր հայկական ընտանիք է ձեւավորվում։ Սա՞ է իրենց մոտեցումը։ Պարզ, սովորական, հասարակ հարսանիք էր։ Անպայման փորձում են որեւէ մի բան գտնել եւ պիտակավորել Վանեցյանին, որովհետեւ իրենց գործիքակազմում դա առաջնային է։ Քանի որ չունեն հստակ ասելիք, հետեւաբար մնում է սեւացնել բոլորին, որպեսզի իրենց հետ նույն ֆոնի մեջ լինեն եւ մրցունակ չլինեն։

— Ինչո՞ւ նախորդ պայքարի արդյունքները չստացվեցին: Ի վերջո, գոնե հիմա փողոցային պայքարով Նիկոլ Փաշինյանին հնարավոր լինելո՞ւ է հեռացնել։

— Կասկած չունեմ, որ փողոցային պայքարով հնարավոր է, բայց ոչ երբեք այն մեթոդներով, որը մենք փորձարկեցինք, եւ չստացվեց։ Ընտրությունների միջոցով կարող է իշխանափոխություն լինել եւ կարող է նաեւ չլինել, բայց պետք է դուրս գալ այն մտածելակերպից, որ պետք է սպասենք եւ տեսնենք՝ ի՞նչ է լինելու։ Այդպես Նիկոլ Փաշինյանը դեռեւս երկար է լինելու իշխանության, իսկ այս ընդդիմությունն այլեւս չի լինելու քաղաքական դաշտում։ Ես այն համոզմանն եմ, որ հանձնվելը, հուսահատվելը՝ դա միանշանակ երաշխավորված է, որ դու պարտվել ես։ Ժողովուրդը կարիք ունի հասկանալու՝ ո՞վ է գալու, ո՞վ է հավակնում լինել երկրի վարչապետ, այդ մարդն իր հետ ի՞նչ թիմ է ներկայացնելու, կամ ո՞ր քաղաքական ուժերի կոնսոլիդացիան է լինելու, եւ ի՞նչ է փոխելու դա իրենց կյանքում։ Պետք է տեսնել ընդդիմադիր ցանկալի քաղաքական լիդերի մեջ գաղափարներ եւ ծրագրեր, որոնք կգան եւ իրենց կյանքում դրական բան կփոխեն, ու այս քաոտիկ, խեղճացած, կոտրված հոգեբանությունից դուրս կգանք։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը. ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքիՍրբազանի ծննդյան յուրօրինակ նվերըԹուրքիայում սուգ է հայտարարվելՌաիսիին սպանելու եւս մեկ շարժառիթ«ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԵՐԻ ՈՒ ՀԵՏ ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԵԾԱԹԻՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ Ռայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակը2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԵրևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունԻմ անձնական դիրքորոշումն է. Վարդան Մինասյանը` ՀՖՖ նախագահի ձեռքը չսեղմելու և մեդալից հրաժարվելու մասին «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀԱՍՆԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆխԴա է պահանջում բարեկամիդ նկատմամբ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Ռաիսիի մահվան կապակցությամբՍուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода