ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԱՄՍՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ

13.03.2016 15:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԻԱՄՍՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻՆԵՐԻՆ

Կանանց միամսյակի շրջանակներում, երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել էր հանրապետության առաջատար 20 լրատվամիջոցների, այդ թվում եւ «Իրավունք» թերթի լրագրողների ճանաչողական շրջայցը: Օպերային թատրոնում կազմակերպված ճանաչողական շրջայցի ընթացքում մշակութային թեմաները լուսաբանող լրագրողները հնարավորություն ունեցան գտնվելու թատրոնի տարբեր հարկաբաժիններում, ծանոթանալու մշակութային կառույցի գործունությանը:

50-ամյա կինը կասկածվում է 57-ամյա ամուսնուն խոհանոցային դանակով սպանելու փորձ կատարելու մեջ

Ճանաչողական այցին հաջորդեց լրագրողների հանդիպումը թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, որն ընթացավ բանականին անկեղծ ու ջերմ զրույցներով: Թեմաները տարբեր էին, սակայն բոլորն էր առնչվում էին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիկան թատրոնին՝ խնդիրներից մինչեւ պրեմիերաներ:

Գրեթե մեկ ժամ  տեւած անկեղծ զրույցից հետո, կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպված ճանաչողական շրջայցի ավարտին, լրագրողներս ներկա գտնվեցին նաև Լ. Մինկուսի «ԴՈՆ ԿԻԽՈՏ» բալետային ներկայացմանը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА