ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ Նախագահը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

14.02.2018 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
ՀՀ Նախագահը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ:

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА