ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հավայի դուս են տալում». Առաքել Մովսիսյանը ալիեւյան կլանին

13.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հավայի դուս են տալում». Առաքել Մովսիսյանը ալիեւյան կլանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո` օրերս հավաքել էր իր կուսակիցներին մի հարկի տակ ու հայտարարել, թե իրենց գլխավոր նպատակը պետք է լինի Զանգեզուրի եւ ողջ Հայաստանի գրավումը, այդ թվում` Երեւանի: Առաջնորդի մեծ ախորժակից էլ ոգեւորված` ալիեւյան կլանի համագումարից հետո` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել` ՊՆ փոխնախարարների« գլխավոր վարչությունների պետերի, շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարների, բանակային ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ ու խորհուրդ տվել ուշադրություն դարձնել Ալիեւի` երկու օր առաջ «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում արված հայտարարություններին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

Առանձնատուն կտրվի երեւանցի՞, թե՞ մարտունեցի պաշտոնյաներին

- Մեր բանակը շատ հզոր է, ու էդ խուճապահար խոսակցություններին պետք չի հետեւել, որ կարողանային Երեւանը գրավեին` կանեին էլի, հավայի դուս են տալում: Մեր բանակը շատ հզոր, ուժեղ կանգնած ա: Տեսա՞ք, որ մեր ազգը միանգամից մի մարդու նման ոտքի կանգնեց ու պաշտպանեցին մեր հողն ու ջուրը: Նույն ձեւի էլ էսօր մեր ազգը կպաշտպանի մեր հողն ու ջուրը: Ինչ վերաբերում ա Ալիեւի մինիստրին,  էդ ի՞նչ ա, նոր պիտի հավաքի՞ գեներալներին, բա՞ ուր էր մինչեւ հիմա: Մի խոսքով` դրանց ասածները մի լսեք, մենք շատ հզոր ու կայուն վիճակում ենք ու նենց բաների ենք տիրապետում, որ պետք չի բացահայտ ասել: Կգա ժամանակը, մեր բանակն իրա զորությունը ցույց կտա:

– Փաստորեն, վստա՞հ եք, որ Հայաստանն ի զորու է դիմակայել ալիեւյան ցանկություններին:

– Մենք ոչ միայն կարող ենք դիմակայել, այլեւ կարող ենք ավելի շատ բան անել, բայց արեք Աստծուց առաջ չընկնենք, իրանք ոչ մի բան ո՛չ անող են, ո՛չ էլ այս պահին ընդհանրապես կարան ինչ-որ բան անեն: Մեր հզոր զինվորները սահմանին կանգնած են, ու իրենց որեւէ մեկը չի կարա ճեղքի անցնի, ասեմ` իմանաք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА