ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ԿՄՏՆԵՆ ՙԹԱՅՄ ԱՈՒՏԻ՚ ՓՈՒԼ

19.01.2018 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵՐԵՎՍ, ԿՄՏՆԵՆ ՙԹԱՅՄ ԱՈՒՏԻ՚ ՓՈՒԼ

Եվ այսպես, Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների մասնակցությամբ կայացավ Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը: Թե ինչ գործնական արդյունքներ այն ունեցավ կամ չունեցավ, ինչ ռեալ ազդեցություն կգործի կամ չի գործի ղարաբաղյան գործընթացի վրա, իհարկե, կարելի է հասկանալ միայն առաջիկա զարգացումներից ելնելով: Բայց անկախ դրանից, դեռ մինչ հանդիպումն էր տպավորություն առաջացել, որ ղարաբաղյան գործընթացը մտնում է բավական ուշագրավ նման մի փուլ:

Կիևը բանակցություններ է սկսել Դոնբասում գերիների փոխանակման երկրորդ փուլի շուրջ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ

Հասկանալու համար, թե բանակցությունները դեպի ուր են գնում, թերեւս պետք է նախ հիշել այս ուղղությամբ վերջին զարգացումները: Դեկտեմբերին կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո այն տպավորությունն էր, որ կողմերը, մինչ մյուս հանդիպում, պետք է եւս մեկ անգամ մտածեին եւ հստակեցնեին իրենց դիրքորոշումը: Հայաստանը երկար սպասելու առիթ չտվեց. ինչպես ԱԳ նախարարը, այնպես էլ՝ ՀՀ նախագահը եւս մեկ անգամ հաստատեցին, որ մեր երկրի հայտնի դիրքորոշումը եղել եւ մնում է Մադրիդյան երեք հայտնի սկզբունքներն՝ ուժի չկիրառմանը, Արցախի ինքնորոշման իրավունքին եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը համահունչ: Այդ թվում, որ ոչ մի տարբերակով Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում: Ընդ որում, երեք սկզբունքների հիման վրա կարգավորման օգտին մինչ այդ արտահայտվեցին նախ՝ ՄԽ համանախագահ երեք երկրները, ապա՝ տարբեր միջազգային կառույցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն: Վերջապես, ՄԽ-ին աջակցելու, այսինքն, փաստացի այդ նույն սկզբունքներով կարգավորման օգտին հայտարարություններով հանդես եկան բազում երկրներ: 

Այսպիսով, մնում էր Ադրբեջանի ռեակցիան: Այսինքն, եթե Բաքուն նույնպես արտահայտվեր երեք սկզբունքների օգտին, Նալբանդյան-Մամեդյարով այս հանդիպումը, թերեւս, կդառնար բեկումնային եւ կդներ հակամարտության վերջնական կարգավորման հիմքը:

Բայց ահա Ալիեւը այդ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ վերջապես հստակեցրեց Բաքվի մոտեցումը՝ հայտարարելով. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»:

Իհարկե, չբացառենք հավանականության բավականին փոքր տոկոս ունեցող այն տարբերակը, որ Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին: Նկատի ունենք, որ այս տարի Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Ընդ որում, ինչքան էլ որ Ալիեւն ունի ամուր դիրքեր, սակայն այդ երկրում կա նաեւ արտաքին միջամտության եւ խորը ցնցումների պարարտ հող: Եվ վիճակը կարող է էլ ավելի սրվել, եթե Ալիեւը պատրաստակամություն հայտնի՝ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունք: Այս գործոնն իրոք ռեալ է: Բայց նաեւ Ղարաբաղի հետ կապված կուլուարային բանակցություններում Ալիեւը կարող էր նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման պարագայում՝ նախագահական ընտրություններում արտաքին միջամտությունը կբացառվի: Սակայն դա չեղավ, եւ այդ հանգամանքն էլ քիչ հավանական է դարձնում, որ Ալիեւի հիշատակված հայտարարությունը ներքին լսարանի համար էր: Նաև չբացառենք, որ այդ հայտարարությամբ Ալիեւը փորձում էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շեմին արտաքին ռեակցիան ստուգել: Եվ հաշվի առնենք, որ նման ռեակցա եղավ: Այդ թվում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս արած հայտարարության տեսքով:

Մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ  ԻՆՉ ԱՍԱՑ ԼԱՎՐՈՎԸ

Լավրովի այդ հայտարարությունը, թեեւ նաեւ ներհայաստանյան մի շարք աղբյուրներ, որոշ տերմիններ դուրս թողնելով, փորձեցին որպես ադրբեջանական ուղղվածություն ունեցող ներկայացնել, սական այն ամբողջական տարբերակով միանգամայն հակառակ տպավորությունն է թողնում: Այսպես, մեր տեղական որոշ աղբյուրներ սրտաճմլիկ քարոզչություն են ծավալել միայն այս արտահայտության շուրջ. «Այս խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի: Փուլային մոտեցում է հարկավոր...»: Այսինքն, թե Լավրովը խոսում է փուլային կարգավորման մասին, մինչդեռ Հայաստանը ցանկանում է հարցն ամբողջական փաթեթով կարգավորել: Միայն թե հաշվի չեն առել, որ Լավրովի ասած` «փուլային մոտեցումն» ու հակամարտության «փուլային կարգավորումը» բոլորովին այլ հասկացություններ են: Նկատի ունենք, որ խոսելով «փուլային մոտեցումից», ՌԴ ԱԳ նախարարը նաեւ մանրամասնեց. «Կարծում եմ, որ հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, ավելի խաղաղ լիներ, ինչը կօգներ քաղաքական կարգավորմանն անցնելուն»: Սա փուլերից մեկն է, որին դեռ կվերադառնանք: Եվ մյուս փուլերը կարտացոլեն «հնարավոր համաձայնությունը եւ կորոշեն այն հարցերի ուղղությամբ աշխատանքի ճանապարհները, որոնք լրացուցիչ քննարկումներ են պահանջում վերջնական կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շրջանակում»:

Միայն վերջին արտահայտությունը, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի» առկայությունն արդեն իսկ Ալիեւի հիշատակված հայտարարությանը ծանր հարված է հասցնում: Բայց քանի որ Ալիեւը հրաժարվում է կարգավիճակի գաղափարից, ապա պետք է վերադառնալ «շփման գծում ավելի խաղաղ լինելու» մասին Լավրովի մտքին: Այսինքն, որ դրան հասնելու համար «հիմա կարեւոր կլիներ լրացուցիչ քայլերի ձեռնարկումը»: Այսինքն՝ ի՞նչ լրացուցիչ քայլերի մասին է խոսքը, ինչո՞ւ հիմա կարեւորվեց դրանց ձեռնարկումը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին. Յունկեր

Շփման գծի խաղաղության առումով լրացուցիչ քայլ կարող է լինել այն, որ վերջապես գործադրվեն զինադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմները, որոնք սահմանվել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումներով: Եվ ոչ միայն. լրացուցիչ քայլ կարող է լինել նաեւ շփման գծում խաղաղարարների տեղակայումը, եթե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումների իրականացումից հետո էլ շարունակվեն բախումները:

Բայց, անկախ այդ լրացուցիչ քայլերի տեսակից, որ դրանց ձեռնարկումը հենց Ադրբեջանին, որպես նախահարձակ ուժի, ուղղված ծանր հարված կլիներ, դա միանշանակ է: Այսինքն, եթե ամբողջացնենք, Լավրովի հայտարարությունը հետեւյալին է տանում. կա հակամարտության կարգավորման ընդհանուր տեսակետ, որի մեջ ներառված է նաեւ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Եթե Բաքուն չի ուզում դա ընդունի, իր գործն է, ոչ մեկը չի պարտադրի. «Խնդիրը կարող են լուծել միայն կողմերն իրենք»: Բայց չընդունելու դեպքում, պետք է նաեւ մոռանա խնդրի լուծման ռազմական տարբերակի մասին, ինչի համար էլ «լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն»:

Սա, ըստ էության, երկընտրանքի առաջ է կանգնեցնում Բաքվին. կա՛մ համաձայնել Արցախի կարգավիճակի հետ կա՛մ էլ՝ պատրաստ լինել անորոշ ժամանակով, միգուցեեւ ընդմիշտ, առկա ստատուս-քվոյի պահպանմանը: Մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ, Աբխազիան է. Վրաստանը կճանաչի այդ հանրապետությանը, թե՝ ոչ, փաստացի իրականության վրա որեւէ կերպ չի ազդում: Չնայած՝ Արցախի պարագայում մեկ էական տարբերություն կա. եթե նույն Աբխազիան Արեւմուտքը համարում է Վրաստանի տարածք, ապա նույն Արեւմուտքը, ի դեմս ՄԽ արեւմտյան համանախագահների, ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման գաղափարը:

 

ԱԼԻԵՎԸ ԿՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՎՐԱ ԽԱՂԱԼ

Այսպիսով, եթե Ղարաբաղի կարգավիճակի մասին Ալիեւի վերջին հայտարարությունը ՄԽ-ի ռեակցիան փորձելու նպատակ ուներ կամ եթե անգամ այն նրա իրական տեսակետն է, ապա արձագանքը հազիվ թե Բաքվի սրտովը լինի: Այսինքն, մասնակցելով համանախագահների եւ ՀՀ ԱԳ նախարարի հետ հերթական հանդիպմանը, Մամեդյարովը պետք է որ փորձեր նկարագրված հնարավոր զարգացումներից ելնելով՝ վերջնական մոտեցում ձեւակերպել: Այսինքն, եթե շարունակի համառել Ղարաբաղի կարգավիճակը երբեւէ չընդունելու վրա, ապա բանակցային գործընթացը, ըստ ամենայնի, քաղաքական կարգավորումից միանգամից կշրջվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումների իրականացման հուն: Բայց նաեւ ասել, թե ողջ սրությամբ, էլի տեղին չի լինի: Ամեն դեպքում, Բաքուն վերջնականապես չհրաժարվելով այդ որոշումներից, այնուամենայնիվ, Ադրբեջանում սպասվող ընտրությունները որպես արդարացում բերելով, կփորձի ժամանակ շահել: Եթե աշխատի, ապա բանակցային գործընթացը մինչեւ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր կմտնի սառեցման փուլ: Ընդ որում, այս ընթացքում Բաքուն հազիվ թե փորձի էապես սրել սահմանային վիճակը, հաշվի առնելով, որ դա կարող է միանգամից ողջ սրությամբ օրակարգ բերել սահմանային մեխանիզմների կիրառման թեման: Էլ չասած, որ ձախողվելու դեպքում, Ալիեւը ընտրությունների ժամանակ հավելյալ բարդությունների առաջ կհայտնվի: Առավել եւս, որ «մեծ եղբայրը»՝ Թուրքիան, ներկայումս խառը վիճակի մեջ է, եւ Ղարաբաղում նոր սրացումների պարագայում Բաքուն հազիվ թե Անկարայի հետ էական հույսեր կապելու հնարավորություն ունի:

Սլովենիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Բացի այդ, այս տարի նախագահական ընտրություններ են նաեւ ՌԴ-ում: Ճիշտ է, դրանց ելքն արդեն իսկ ակնհայտ է, սակայն այս ընթացքում Մոսկվան եւս հազիվ թե գնա ղարաբաղյան բանակցությունների էական ակտիվացման: Հայաստանում էլ են նախագահական ընտրություններ: Ճիշտ է, այն իշխող ուժի փոփոխության չի տանում, բայց կա նոր կառավարության թեման, որի պարագայում մեր երկրի համար նույնպես ղարաբաղյան «թայմ աուտը» ընդունելի կլինի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА