ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն կբացառի Պանամային և ևս 7 երկրների օֆշորների «սև ցուցակից». ԶԼՄ-ներ

16.01.2018 18:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ-ն կբացառի Պանամային և ևս 7 երկրների օֆշորների «սև ցուցակից». ԶԼՄ-ներ

Պանաման, Հարավային Կորեան, ԱՄԷ-ն, Բարբադոսը, Գրենադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը համաձայնել են փոխել իրենց հարկային կանոնները։ Այս մասին հայտնում է Reuters՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին։ Հաղորդվում է, որ ԵՄ-ն կբացառի 8 երկրները օֆշորային «սև ցուցակից»։

Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր 60 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են. ԶԼՄ-ներ

Ցուցակում կմնան Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Գուամը, Մարշալյան կղզիները, Նամիբիան, Պալաուն, Տրինիդադ և Տոբագոն, Սենթ-Լյուսիան և Սամոան։

Նախաձեռնությունը կդիտարկվի հունվարի 17-ին ԵՄ դեսպանների հանդիպմանը, իսկ հաջորդ շաբաթ դրան ծրագրում են հավանություն տալ ֆինանսների եվրոպացի նախարարները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА