ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ -ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

12.01.2018 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ -ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին` Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ նախարարները հանդիպում կունենան նաեւ այս հունվարի կեսերին: Այդ մասին հայտնել է նաեւ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն այս պահին դեռեւս հայտնի չէ հանդիպման կոնկրետ օրն ու վայրը: Ի՞նչ ակնկալիքներ կան Նալբանդյան-Մամեդյարով այսքան արագ հերթական հանդիպումից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ի՞ՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑՆ ԻՍՐԱՅԵԼ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ.
- Եթե խոսում ենք այս հանդիպումների մասին, ապա երկու ուղղություն կա: Մեկը՝ հանարվոր առաջընթաց բանակցային գործընթացում, որը չի երեւում. այս փուլում խոսել առաջընթացի մասին անհնարին է: Պատճառը շատ պարզ է, կողմերի միջեւ չկա վստահության մթնոլորտ: Նաեւ այն, որ մենք բոլորս ականատես եղանք արտաքին տարբեր հայտարարությունների, որոնք շատ համահունչ են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքորոշումներին, որ անհրաժեշտ է ներդրվեն այն մեխանիզմները, որոնք ապագայում կնպաստեն այդ մթնոլորտի ձեւավորմանը: Խոսքը վերաբերում, է ե՛ւ զինդադարի ռեժիմի պահպանման եւ ռազմական գործությունների դադարեցմանը: Այս տեսանկյունից, նման հանդիպումներն ուղղված են հենց այս խնդրի լուծմանը: Հանդիպումները նաեւ օգտակար են այն առումով, որ նվազեցնում են լարվածությունը, որը կա շփման գծում: Իհարկե, մենք կրկին կորուստներ ունենք, կարկոցներ կան, բայց այդուհանդերձ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի ավելի նվազի այդ լարվածությունը: 
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.
- Սպասելիքները քիչ են: Սա վերաբերում է թե՛ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների, եւ թե՛ նախագահների հանդիպումներին: Բայց հրաժարվել այդ հանդիպումներից, կնշանակի, որ մենք հրաժարվում ենք բանակցային գործընթացից, եւ խնդիրը լրիվ այլ դաշտ կտեղափոխվի: Ուստի շատ համբերատար եւ բարեխղճորեն համաձայնում ենք բոլոր հանդիպումներին, միեւնույն ժամանակ, արդեն իսկ կանխատեսելով դրա արդյունքները: Դեռեւս թունելի վերջում լույսը չի երեւում: Հետեւաբար, ինձ թվում է, որ այս հանդիպումները պետք է լինեն անպտուղ: Մենք մոտ ապագայում այլ ակնկալիքներ չունենք: 
 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ.
- 2016 թվականի ապրիլի մարտակական գործողություններից հետո  Ադրբեջանը հաշվարկել էր, որ այդ մարտական գործողություններով եւ կարող է փոխել բանակցային ամբողջ ընթացակարգը հօգուտ իրեն եւ բանակցությունները վերսկսել իրեն հարմար դիրքերից: Սակայն սա տեղի չունեցավ, եւ Ադրբեջանը ստիպված վերադարձել է բանակցային այն ընթացակարգին, որը կար մինչեւ 2016 թվականը, դեռ մի բան էլ իր համար ավելի վատ պայմաններով: Որովհետեւ՝ ստիպված է հաշվի նստել այն իրողության հետ, որ հայկական կողմը միջազգային հանրության հետ միասին Ադրբեջանից պահանջում է, որպեսզի նա համաձայնվի սահմանում եւ շփման գծում անվտանգության միջոցներ կիրառել, սկսած դրաց տեղնիկական մասից, մինչեւ Կասպրշիկի խմբի քանակի ավելացումը: Սա է ընդհանուր առմամաբ այն սպասելիքը, որ կա 2018 թվականի հունվարի կեսերից սկսվող է բանակցային շրջանից: Երկու արտգործնախարարների հանդիպումը պետք է հասկանալ  հենց այս տրամաբանության ներքո, որ Ադրբնեջանը փաստացիորեն վերադարձել է ելման դիրքեր եւ բանակցային գործընթացը շարունակելու է այն տրամաբանության ներքո, որ կար մինչեւ 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունները: 

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպան սպասելիքները: 
1. Սա հերթական անպտուղ հանդիպումներից մեկն է լինելու- 58%:
2. Աշխարհը փոխվում է, եւ Ադրբեջանն էլ ստիպված է հաշվի նստել այդ իրողությունների հետ: Այսինքն, բանակցությունները կամաց-կամաց արդյունքի կտանեն- 23%:
3. Բանակցություններից էական սպասելիքներ կան- 7%:
4. Դժվարանում են պատասխանել- 12%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА