ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղցրացնող նյութերը նպաստում են վտանգավոր բակտերիաների տարածմանը. հետազոտություն

12.01.2018 14:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քաղցրացնող նյութերը նպաստում են վտանգավոր բակտերիաների տարածմանը. հետազոտություն

 

Տարածված քաղցրացնող նյութերը, որոնք ավելացնում են քաղցրեղենին, մրգահյութերին, ջեմերին, չորացրած եւ սառեցրած մթերքներին, սննդարար բատոններին, մրգային հավելումներին, արագ պատրաստվող լապշային, բրինձին, սպիտակ շոկոլադին եւ այլ մթերքների, կարող են ակտիվացնել կայուն բակտերիալ ինֆեկցիաները:

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի «Երիտասարդական ոչ ֆորմալ աշխատանք եւ ֆորմալ երիտասարդական հետազոտություններ» միջազգային գիտաժողով

Մասնագետների ուշադրությունը գրավել է տրեգալոզա միացությունը, որը մտնում է քաղցրացնող նյութերի բաղադրության մեջ: Դրանք ձեւափոխվում են պոտենցիալ վտանգավոր Clostridium difficile բակտերիաների: Մասնագետների կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ հենց այս ածխաջուրն է սնուցում կայուն ինֆեկցիաների համաշխարհային համաճարակը:

Առանձնապես ակտիվ Clostridium difficile շտամը վերջին տարիներին հաճախ է հայտնվում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այն ծանր հիվանդություններ է առաջացնում, որոնց հատուկ են մի ամբողջ շարք բնութագրական ախտանիշներ՝ դիարեա, տենդ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փորի շրջանում ցավեր:

«Անկասկած, Clostridium difficile-ը մտել է ախտածինների թվի մեջ, որոնք արեւմտյան երկրներում գերակայում են: Նոր հետազոտությունը լույս է սփռում իրական պատճառի վրա»,- նշել է Բեյլորի Բժշկական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Բրիթոնը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА