ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5.000-10.000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ

05.01.2018 14:36 ԻՐԱՎՈՒՆՔ
 5.000-10.000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 43-ամյա մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման՝ հյուրանոցային հաստատություններում աշխատելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Ի՞նչ կարգով հետաձգել կամ տարաժամկետ կատարել մաքսատուրքերի վճարումը

Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նախաքննության ընթացքում կինը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն բանի համար, որ նա, աշխատելով Գյումրիում գործող հյուրանոցային համալիրում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու և հյուրանոցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառությամբ զբաղվողներ` կանանց հետ՝ հյուրանոց այցելած հաճախորդների հետ վճարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, որից հետո պարբերաբար զանգահարել է վերջիններին ու հրավիրել հյուրանոց, որտեղ մարմնավաճառները 5.000-10.000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ անձանց հետ, իսկ որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ իրեն վճարել են 1000-3000-ական դրամ գումար:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ քննիչի միջնորդությունը` մեղադրյալ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, մերժվել է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մերժվել է նաև դատախազի միջնորդությունը` մեղադրյալ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ դատական ակտի՝ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ կինը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА