ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եգիպտոսը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Երուսաղեմի հարցով որոշման հետևանքների մասին

07.12.2017 12:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եգիպտոսը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Երուսաղեմի հարցով որոշման հետևանքների մասին

Եգիպտոսի իշխանությունները կտրուկ դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին՝ նախազգուշացնելով Վաշինգտոնին նման քայլի գլոբալ բացասական հետևանքների մասին։

Երուսաղեմի դեմ Թրամփի որոշումն արագացնում է Սիոնիստական ռեժիմի կործանման գործընթացը

«Միակողմանիորեն նման ոոշումների ընդունումը չի փոխի քաղաքի կարգավիճակը, սակայն հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին, որոնք արգելում են ցանկացած գործողությունները, որոնք կարող են փոխել Երուսաղեմի ստատուս-քվոն»,-ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությունում։

Փաստաթղթում ասված է, որ Սպիտակ տան որոշումը կհանգեցնի Մերձավոր Արևելքում կայունության անկանխատեսելի փոփոխությունների, քանի որ անդրադառնում է արաբների և մուսուլմանների զգացմունքներին, ինչպես նաև բացասաբար կազդի իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

Կահիրեում կարծում են, որ Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը չպետք է լուծվի մենակ ԱՄՆ-ի կողմից, քանի որ անմիջականորեն առնչվում է Իսրայելին և Պաղեստինին, իսկ դա նշանակում է, որ կարգավիճակի քննարկումը պետք է իրականացվի նրանց կողմից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА