ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատվաստումներով ու այլ չարիքներով երկիրն ուզում են քանդել». հրապարակախոս (Տեսանյութ)

23.11.2017 15:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Պատվաստումներով ու այլ չարիքներով երկիրն ուզում են քանդել». հրապարակախոս (Տեսանյութ)

Հրապարակախոս, թումանյանագետ ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆԸ դեմ է պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստելուն: Ըստ նրա, այսօր հայ ազգը ներսից ու դրսից ապականվում է. «Այս երկիրն ուզում են քանդել, որն իրականացվում է պատվաստումներով, «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագծով: Այս չարիքով, որ ուզում են մտցնել մեր երկիր, ցանկանում են այն քանդել»,-փաստեց Հ. Ուլուբաբյանը: Ըստ նրա, ցանկացած նմանատիպ պատվաստում ունենում է կողմնակի ազդեցություն, օրգանիզմ ներարկվող դեղորայքը հաճախ կոմուլատիվ հատկություն է ունենում, դուրս չի գալիս եւ կարող է առաջացնել այլ հիվանդություն:
Բժիշկ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ի տարբերություն Հրայր Ուլուբաբյանի դեմ չէ «Գարդասիլով» պատվաստումներին: Նրա խոսքով` «Գարդասիլը» Հայաստանում կա արդեն 10 տարի ու անհասկանալի է, թե ինչու հենց այժմ սկսեցին բողոքել. «Վրաստանում, Մոլդովայում պատվաստումը կա, բայց նման աղմուկ այնտեղ չկա: Աղմուկ բարձրացնողների մեծ մասը Հայաստանում չի ապրում»,-նշեց Ա. Թորոսյանը եւ նկատեց, որ այն հաշվետվությունները, որոնք ներկայացնում են տարբեր մարդկանց եւ կազմակերպությունների կողմից, թե պատվաստումից հետո գրանցվել են մահեր եւ չբերություն, ապա դրանք պատվաստումից հետո  առաջացած բոլոր դեպքերի արձանագրման համար են. «Օրինակ պատվաստումից մեկ ամիս անց մարդը մահացել է ավտովթարի պատճառով կամ լողարանում ընկնելուց եւ գլուխը պատին հարվածելուց հետո»,-նշեց բժիշկը:

Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով

Մանրամասները` տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА