ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների. мелочь, но приятно. «Փաստ»

21.11.2017 10:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների. мелочь, но приятно. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի օրը, Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով նրանց, ուշադիր փնտրեց թիկնապահներին: Ոչ մի թիկնապահ չկար: Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ «мелочь, но приятно»:

Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–ն առայժմ այս մասին լռում է. «Փաստ»

Երեկոները, իր երկու ընկերների հետ, միշտ՝ առանց թիկնապահների, Օպերայի տարածքում ժամանակին զբոսնում էր նաև ԱԱԾ նախկին պետ, գեներալ Գորիկ Հակոբյանը:

Մեկ ուրիշ պաշտոնյա էլ էր ուզում նմանակել նրան, բայց չէր ստացվում:

Խոսքը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի մասին է: Ներսիկի դեպքում երեք–չորս կարմիր բերետավորներ նրան հսկում էին 6–7 մետր հեռավորությունից, ինչը չէր կարող վրիպել անցորդների աչքից:

 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА