ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզում մահացել է «Երեք հրացանակիրները» ֆիլմի դերասանը

19.11.2017 14:05 ՄՇԱԿՈՒՅԹ
Փարիզում մահացել է «Երեք հրացանակիրները» ֆիլմի դերասանը

Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը մահացել է Փարիզում: Այս մասին հայտնում է mail.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական թերթը:

Դերասանը կյանքից հեռացել է 92 տարեկան հասակում նոյեմբերի 16-ին: Մահվանից երկու օր առաջ նրան անհապաղ հոսպիտալացրել էին ընկնելու պատճառով:

Իրշը ծնվել է 1925 թվականին: Նրա հորն էր պատկանում Apollo կինոթատրոնը, որտեղ նացիզմը դատապարտող ֆիլմեր էր ցուցադրում: Այդ պատճառով 1939-ին ապագա դերասանի ընտանիքը Փարիզից փախել է Վիեննա: Պատերազմի ավարտից հետո Ռոբերը վերադարձել է հայրենիք:

Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Փարիզի Աստվածամոր տաճարը» (1956 год), «Երեք հրացանակիրները» (1959), «Իմ տղամարդը» (1996): Նա շարունակել է մասնակցել թատերական ներկայացումներին գրեթե մինչև կյանքի վերջը:

«Razboy-ն այսօր մահացել է». հաքքերները ապատեղեկատվություն են տարածում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА