ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատերազմական երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից». Հ. Բաբուխանյան. տեսանյութ

14.11.2017 14:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պատերազմական երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից». Հ. Բաբուխանյան. տեսանյութ

ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ելույթը ԱԺ ամբիոնից  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծի վերաբերյալ.

«Կարծես թե ոմանք մոռացել են, որ գտնվում ենք պատերազմական վիճակում եւ այսօր հազարավոր մեր երեխաներ կանգնած են սահմանին թուրքի զենքի դեմ-դիմաց եւ ուղիղ նայում են թշնամուն՝ վախեցնելով ու սարսափեցնլով նրանց, բայց ոմանք, Երեւանում, դրա մասին մոռանում են: Իսկ սորոսներն ու դրանց նմանները ու դրանց ծառաները պատվիրում են, որպեսզի մենք թուլացնենք մեր բանակը, փող են տալիս..., որպեսզի կարդամ Սորոսի գրանտի փաստաթղթից վերջնական պահանջ, որ պետք է ապացուցել, որ ՀՀ անվտանգությունը կարելի է կազմակերպել առանց հետագա ռազմականացման: Ճանաչեք Արցախը, ճանաչեք ցեղասպանությունը եւ պատժեք ցեղասպանությունն իրականացնողներին եւ հետո համոզեք, որ կարելի է չռազմականացվել: Տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանին եւ գործընկերներին անհանգստացրեց  Սորոսի հանդեպ իմ բնորոշումները եւ խիստ քննադատությունը: Համենայն դեպս դուք սովոր եք եւ գտնում եք, որ պետք է էթիկայի շրջանակում լինեն բանավեճերը, բայց ձեր արտահայտությունները վիրավորական են: Կոչ եմ անում պահել ձեր կոչը, պահել էթիկայի սահմաններում բանավեճը: Շատ լավ է, որ Ն. Փաշինյանը գնահատում է իմ հետեւողականությունը, գրանտակերների դեմ քննադտությունը: Ես եւ ՍԻՄ-ը միշտ ասել ենք, որ պետք է ահամանափակել այդ գրանտների տրման կարգն ու ձեւը: Ես կողմ չեմ եղել ՀԿ-ների մասին օրենքին եւ ընդունում եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Սորոսին եւ սորոսների փակման հետ կապված առաջարկը՝ ստեղծենք նախագիծ եւ երկուսով ստորագրենք դրա տակ: Կարելի է քննադատել յուրաքանչյուր պաշտոնյայի, կարելի է չհամաձայնվել պաշտպանության նախարարի հետ, ես էլ որոշ հարցերում համաձայն չեմ, բայց կոչ եմ անում, պետք է հասկանալ, որ պատերազմական երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից եւ սովորական իրավիճակում գտնվող երկրից: Կոչ եմ անում նաեւ ձեզ թույլ չտալ նման ձեւուվ քննադատել պատերազմող երկրի ՊՆ նախարարին, որովհետեւ ձեզ լսում են զինվորականներ, գեներալներ եւ այլն»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА