ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թաիլանդուհին դատի է տվել իր փեսացուին՝ հարսանիքին չներկայանալու համար

05.11.2017 16:17 ԻՐԱՎՈՒՆՔ
Թաիլանդուհին դատի է տվել իր փեսացուին՝ հարսանիքին չներկայանալու համար

Թաիլանդուհին, որին իր վեց տարվա փեսացուն միայնակ էր թողել խորանի մոտ կանգնած, այժմ դատի է տվել նրան՝ պատճառած բարոյական և ֆինանսական վնասի համար:

Ինչպես գրում է Oddity Central-ը, տղամարդն ի պաշտպանություն ասել է, որ չի ներկայացել հարսանիքին, քանի որ չէր կարող իրեն թույլ տալ վճարել հարսնացուի ընտանիքի սահմանած օժիտի համար:

26-ամյա Բունյանգ Սավաթդիի և նրա երկար տարիների ընկերուհի 24-ամյա Արունի Ջաենկրաչանգի հարսանիքը պետք է կայանար հարսնացուի տանը հոկտեմբերի 22-ին, սակայն փեսացուն այդպես էլ չերևաց այդ օրը: Հարսանիքի նախօրեին փեսացուն այցելել է աղջկա տուն և նրա ծնողների հետ քննարկել վերջնական նախապատրաստությունները, սակայն հաջորդ օրը այդպես էլ չի եկել:

Ավելի ուշ պարզվել է, որ Բունյանգը չի կարողացել վճարել նախատեսված 200 000 բատ ($6,025) կանխիկ գումարը և 5 բատ կշռող ոսկին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА