ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

1 տարում Տրևի շատրվանից հավաքվել է ավելի քան 1.5 միլիոն դոլարի մետաղադրամ. ինչի վրա է ծախսվել այդ գումարը

20.10.2017 18:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
1 տարում Տրևի շատրվանից հավաքվել է ավելի քան 1.5 միլիոն դոլարի մետաղադրամ. ինչի վրա է ծախսվել այդ գումարը

Տրևի շատրվանը Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից է, քանի որ այն կապված է գեղեցիկ լեգենդի հետ: Նա, ով մետաղադրամ է գցում շատրվանում, կրկին կվերադառնա քաղաք, նա, ով երկու մետաղադրամ է նետում, կգտնի իր սիրուն, երեք մետաղադրամ գցողը կամուսնանա, իսկ նրանք, ովքեր որոշում են չորս մետաղադրամ նետել, կհարստանան:

 

Մետաղադրամը պետք է նետել մեջքով պտտված վիճակում աջ ձեռքով ձախ ուսի վրայով:

 Նշենք, որ 200-ականների սկզբին շատրվանից մոտ 800 հազար դոլարին համարժեք մետաղադրամներ են դուրս բերել, իսկ 2016թ.-ին այդ թիվը հասավ 1.5 միլիոնի:

Հավաքված ողջ գումարն ուղղվում է բարեգործության` որբանոցներ և կարիքավորների ապաստարաններ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА